Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներ ներգաղթը. հրավերների ժամկետների չարաշահումը


Նոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ներգաղթողների գրեթե հիսուն տոկոսն այս երկիր է եկել օրինական ճանապարհով եւ ավելի է մնացել մուտքի արտոնագրում նշված ժամանակից, որոնց թվում են ահաբեկչության մեջ կասկածվող բազմաթիվ անձինք։

Ամեն օր հազարավոր անձինք սպասում են Միացյալ Նահանգների սահմանային անցակետերում եւ դեսպանատների առջեւ գոյացող հերթերում։ Զբոսաշրջիկներին, ուսանողներին եւ ժամանակավոր աշխատողներին ամեն տարի շնորհվում են մուտքի միլիոնավոր ժամանակավոր հրավերներ։

Սակայն խնդիրն այն է, որ իրենց հրավերների ժամկետը սպառվելուց հետո հազարավոր անձինք որոշում են ապօրինաբար մնալ Միացյալ Նահանգներում։

՚՚Փյու՚՚ կազմակերպության իսպանախոսների կենտրոնի ժողովրդագիր Ջեֆ Փասելն ասում է, թե Միացյալ Նահանգներում ապօրինի ներգաղթողների 45 տոկոսը երկիր է մտել օրինական ճանապարհով։ Նրանց մի մասը մուտք է գործել սահմանն անցնելու հատուկ թույլտվությամբ, որը կոչում են լազերային արտոնագիր.

՚՚Միացյալ Նահանգներում առկա են տասներկու միլիոն ապօրինի ներգաղթողներ, որը նշանակում է, թե հինգ ու կես միլիոն անձինք այս երկիր են մտել օրինական ճանապարհով, կամ մուտքի ժամանակավոր հրավերներով, կամ էլ կեղծ փաստաթղթերով՚՚։

Պարոն Փասելը պարզել է, որ շատ փոքր թիվ են կազմում եւրոպացի կամ ասիացի ներգաղթողները, ովքեր Միացյալ Նահահանգներում ավելի են մնում իրենց մուտքի հրավերներում նշված ժամկետից, մինչ Մեքսիկայից եւ Կենտրոնական Ամերիկայից եկածների թիվն ամենաբարձրներից է։

՚՚Դժվար է Հնդկաստանից մտնելը Միացյալ Նահանգներ։ Անձը պետք է միջոց ունենա դա անելու, եւ այդ միջոցը մուտքի արտոնագիրն է՚՚։

Ուսումնասիրողները նաեւ պարզել են, որ մեծ թվով անձինք Մեքսիկայից մուտք են գործում Միացյալ Նահանգներ, այսպես կոչված, գնումների, կամ լազերային արտոնագրերի միջոցով։ Դրանք մեքսիկացիներին հնարավորություն են տալիս կարճ ժամանակով այցելելու, կամ գնումներ կատարելու որոշակի, սահմանափակ վայրերում։

՚՚Մարդիկ մուտքի այս արտոնագրերն ամեն տարի օգտագործում են մոտավորապես 100 միլիոն անգամ։ Ամերիկացի սահմանապահների եւ ներգաղթողների հետ զրուցելով պարզել ենք, որ մարդիկ այդ կարգի արտոնագրերն օգտագործում են Միացյալ Նահանգների մտնելու համար եւ այնուհետեւ օրենքը խախտում են՝ նշվածից ավելի երկար ժամանակ մնալով երկրում՚՚։

Պարոն Փասելն ասում է, թե մուտքի այդ արտոնագրերը դյուրությամբ են չարաշահվում։ Մարդիկ դրանք վաձում, կամ փոխարինաբար վերցնում են Միացյալ Նահանանգներ գալու եւ այստեղ մնալու համար։ Նա ասում է, թե ապօրինի ներգաղթողների մասին տեղեկություններ հավաքելը դժվար է։

Այդ իսկ պատճառով տեղեկության մեծ մասը ստացվում է վիճակագրական վերլուծությունից։ Սակայն նա վստահ է զբոսաշրջային, ուսանողական, կամ ժամանակավոր աշխատողի մուտքի արտոնագրի ժամկետները չարաշահող անձանց նկարագրի առնչությամբ.

՚՚Միացյալ Նահանգներ գալու համար զբոսաշրջային արտոնագիր ձեռք բերող անձը սովորաբար միջին, կամ բարձր խավից է։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ իրենց մուտքի ժամկետը չարաշահող անձինք ավելի կրթված են՚՚։

՚՚Փյու՚՚ կազմակերպության իսպանախոսների կենտրոնը հայտնել է, թե ամեն տարի օդային ուղիներով Միացյալ Նահանգներ են գալիս մուտքի արտոնություն ունեցող 30 միլիոնից ավելի անձինք, իսկ 150 միլիոն անձինք մուտք են գործում ցամաքային ճանապարհով։

Պարոն Փասելն ասում է, որ այս վիթխարի թվերը ցույց են տալիս, թե որքան դժվար է վերահսկելը իրենց մնալու ժամկետը չարաշահողներին։

XS
SM
MD
LG