Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում արդյո՞ք ոտնահարվում է իշխանության երեք ճյուղերի բաժանումը


Կոնգրեսականներից մեկի գրասենյակում Ամերիկայի Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի վերջերս կատարած խուզարկության հետեւանքով օրենսդիրները Բուշի վարչակազմին մեղադրեցին իշխանության բաժանումը խախտելու մեջ։

Համերկրային գործակալները խուզարկությունը կատարեցին մայիսի քսանին, Դեմոկրատական Կուսակցությունից կոնգրեսական Վիլյամ Ջեֆերսոնի կողմից կաշառք վերցվելու գործի հետաքննության պատճառով։

Կոնգրեսական Ջեֆերսոնը կասկածվում է հեռահաղորդակցության ասպարեզում Աֆրիկյան երեք երկրների հետ գործարք կնքելուն օգնելու դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Պարոն Ջեֆերսոնը գործադիր իշխանությանը մեղադրում է ապօրինի խուզարկության մեջ.

՚՚Որքան ինձ հայտնի է, գործադիր իշխանությունն իրավունք չունի դրա համար։ Բացի այդ, ոչ մի անհետաձգելի հանգամանք չկար այդպես վարվելու՚՚։

Օրենսդիրների նկատմամբ գործադիր իշխանության անպատեհ ազդեցության գործադրումը կանխելու նպատակով Միացյալ Նահանգների սահմանադրությունը կոնգրեսի անդամներին պաշտպանում է հետաքննության ժամանակ ձերբակալվելուց, դավաճանության, հանցագործության դեպքերից բացի։

Փաստորեն, Ջեֆերսոնը մեղադրվում է հանցագործության՝ կաշառակերության մեջ եւ Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոն նրան տեսանկարել է 100 հազար դոլարի կանխկիկ գումար վերցնելու մեջ։ Ավելի ուշ, գումարից 90 հազարը հայտնաբերվել է նրա սառնարանում։

Կոնգրեսականը ինն ամիս առաջ նաեւ անտեսել է ուղարկել դատարանի պահանջած որոշ թվով անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ ամենից հետո՛ է Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն դատարանի թույլտվությունը ձեռք բերել խուզարկության համար։ Քեյթոյի հաստատության աշխատակից Ռոջեր Փիլոնը եզրակացնում է, որ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի խուզարկությունը տեղին էր։

Պարոն Փիլոնն ասում է, թե կոնգրեսական Ջեֆերսոնի դեմ հարուցված գործը համոզիչ է, նույնիսկ առանց նրա գրասենյակի խուզարկության.

՚՚Կոնգրեսականի գրասենյակը խուզարկելու պատճառը թերեւս այն հարցի պատասխանը գտնելն էր, թե այդ գործում արդյո՞ք ներգրավված են այլ կոնգրեսականներ՚՚։

Կոնգրեսականի գրասենյակը խուզարկելու դեմ բողոքողների թվում է Ներկայացուցիչների Պալատի նախագահ Դենիս Հասթըրթը։ ՚՚Էյ-Բի-Սի՚՚ հեռուստաընկերությունը վկայում է, թե կոնգրեսական Հասթըրթը հետաքննության մեջ է դատապարտված շահախնդրական Ջաք Աբրամոֆի հաճախորդներից մեկին օգնելու նպատակով գումար վերցնելու պատճառով։

Պարոն Հասթըրթն ու Արդարադատության նախարարությունը ժխտում են դա, սակայն հեռուստաընկերությունը պնդում է իր հայտարարությունը։

Միաժամանակ, նախագահ Բուշը կարգադրել է փակի տակ պահել կոնգրեսական Ջեֆերսոնի գրասենյակից բռնագրաված բոլոր փաստաթղթերը, մինչեւ իշխանության բաժանման խնդրի հետ կապված բոլոր հարցերը լուծելը։

XS
SM
MD
LG