Մատչելի հղումներ

Արդյո՞ք օրինական է երկրի քաղաքացիներին լրտեսելը


Նախագահ Ջորջ Բուշը ժխտել է, թե միլիոնավոր ամերիկացիների հեռախոսային խոսակցությունների տվյալները վերցնելով Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունները խախտում են ամերիկացիների առանձնության իրավունքը։

՚՚Յու-Էս-Էը-Թըդեյ՚՚ թերթը գրում է, թե երկրի Ազգային անվտանգության գործակալությունը հավաքում է միլիոնավոր ամերիկացիների հեռախոսային խոսակցությունների տվյալները։ Հոդվածում ասվում է, թե երկրի հեռախոսային երեք խոշորագույն ընկերությունները սեպտեմբերի տասնմեկի դեպքերից ի վեր այս գործակալությությանն են հանձնում իրենց բոլոր հաճախորդների հեռախոսազանգերի տվյալները։

Սա երկրորդ դեպքն է, ինչ թերթերը բացահայտում են ահաբեկչության դեմ պատերազմում երկրի քաղաքացիներին լրտեսելու Ազգային անվտանգության գործակալության աշխատանքները, որին Կոնգրեսն արձագանքեց արագորեն։ Դեմոկրատական Կուսակցությունից սենատոր Պատրիկ Լիհին ասել է, թե կոնգրեսը չի կատարում իր աշխատանքը ինչպես հարկն է.

՚՚Ազգային անվտանգության գործակալությունն ունի ամերիկացիների հեռախոսային խոսակցությունների մասին վիթխարի տվյալներ։ Ամոթ մեզ, այս հարցում այսքան ետ մնացած լինելու եւ այս վարչակազմի կատարած բոլոր քայլերին համաձայնելու մեր պատրաստակամության համար՚՚։

՚՚Յու-Էս-Էյ-Թըդեյ՚՚ թերթի հոդվածում ասվում է, որ լրտեսական կազմակերպությունը գաղտնաբար չի լսում, կամ չի ձայնագրում հեռախոսային խոսակցությունները, սակայն այդ մասին տվյալներն օգտագործում է հետեւելու այն հասցներին ուր կատարվում են հեռախոսազանգերը, դրանց միջոցով ահաբեկիչների գործունեությունը բացահայտելու համար։

Նախագահ Բուշը, ով անմիջականորեն չի հերքել, կամ չի հաստատել թերթի հոդվածի տվյալները, անցած հինգշաբթի շեշտել է քաղաքացիների առանձնության հարցը.

՚՚Շարքային ամերիկացիների առանձնության իրավունքը եռանդունորեն պաշտպանվում է մեր ամբողջ գործունեության ժամանակ։ Մենք չենք խոչընդոտում միլիոնավոր անմեղ ամերիկացիների անձնական կյանքը։ Մեր ջանքերը կենտրոնացած են Ալ-Քայդայի եւ դրա մասնաճյուղերի հետ կապերի վրա՚՚։

Սակայն պարոն Բուշն ավելացրել է, թե իր թույլատրած հետախուզական ամբողջ գործունեությունն օրինական է։ Ամերիկացիների առանձնության իրավունքի պաշտպան էլեկտրոնային կազմակերպություններից մեկի ղեկավար Մարկ Ռոթենբերգն այս մասին ասում է.

՚՚Միակ հարցն այն է, թե սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն, նախագահն արդյո՞ք իշխանություն ունի ընդգրկվելու առանց դատարանների թույլտվության Միացյալ Նահանգների քաղաքացիներին լրտեսելու գործում։ Իմ, եւ իրավական հարցերով այլ փորձագետների կարծիքով, նա չունի այդ իշխանությունը՚՚։

Մի ժամանակ Ազգային անվտանգության գործակալությունը ղեկավարած գեներալ Մայքլ Հեյդնին, ով պարոն Բուշի կողմից առաջադրվել է Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար, սենատում նրա թեկնածության հաստատման ուկնդրության ժամանակ կտրվեն դժվարին հարցեր քաղաքացիների առանձնության իրավունքի մասին։

Դեմոկրատական Կուսակցությունից սենատոր Չարլզ Շումերն այս մասին ասում է.

՚՚Քանի որ գեներալ Հեյդնը մի ժամանակ ղեկավարել է Ազգային անվտանգության գործակալությունը, նրա թեկնածության շուրջ ուկնդրությունը շարունակելուց առաջ նրան ցանկանում եմ հարց տալ այս ծրագրերի մասին, թե արդյո՞ք անկախ կլինի, ինչպես պահանջվում է՚՚։

Վերջերս կատարված հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների գրեթե հիսուն տոկոսը կողմնակից է Ազգային անվտանգության գործակալության գործունեությանը, եթե դրանք կօգնեն կանխելու ահաբեկչական մեկ այլ հարձակում։

XS
SM
MD
LG