Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի ցավակցական ուղերձը


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմի անունից ես ցավակցում եմ բոլոր հայերին, ռուսներին ու մյուս ժողովուրդներին Սեւ ծովի վրա Սոչի քաղաքից ոչ հեռու Արմավիայի ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս սարսափելի դեպքի հետեւանքները սոսկ ավիավթարի ընթացքում կորսված մարդկային կյանքերը չեն, այն նաեւ անդառնալի հետք է թողնում նրանց ընտանքի անդամների, հարեւանների, բարեկամների, գործընկերների կյանքում։ Ու կորուստը հատկապես ծանրանում է, երբ այսքան մարդիկ կյանքից հեռանում են միաժամանակ։

Մենք, ամերիկյան դեսպանատունն ու Միացյալ նահանգների մեր միլիոնավոր հայրենակցիները այս դժվարին պահին Ձեր կողքին ենք ու աղոթում ենք Ձեզ համար։

Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան

XS
SM
MD
LG