Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների կացությունը Չինաստանում


Չինաստանում մարդու իրավունքների կացության շուրջ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության վերջին զեկույցում ասվում է, որ այդ երկրում առկա է կառավարության իշխանությանը սպառնալիք համարվող անձանց հարաճուն հալածանքի, կամայական ձերբակալությունների եւ բանտային կալանքի ենթարկելու միտում։

Տիբեթի հնադարյան շրջաններից մեկը։ Եւ ինտերնետի տեխնոլոգիան Չինաստանում։ Երկուսն էլ ճնշման են ենթարկվում Չինաստանում, քանի որ համարվում են սպառնալիք կառավարության իշխանության մենաշնորհի համար, ասում է Միջազգային Ներում կազմակերության ավագ պաշտոնյաներից պարոն Թի Կումարը.

՚՚Չինաստանում մարդու իրավունքների ճնշման հիմքում առկա է կառավարության կողմից հասարակության բացարձակ վերահսկողություն, որի հետեւանքով երկրում առկա են մարդու իրավախախտումներ՚՚։

Այդ կառավարության ղեկավարը, նախագահ Հու Ջինտաոն իր առաջին պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է։ Նրա հյուրընկալը նախագահ Ջորջ Բուշն է.

՚՚Մեր օրակարգում, անշուշտ, արդարացի առեւտրի, մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների հարցերն են՚՚։

Պարոն Բուշը շեշտել է Չինաստանում կրոնական ազատությանն իր հանձնառությունը, երբ անցյալ նեյեմբերին Պեկինում ներկա է եղել քրիստոնեական եկեղեցիներից մեկի պատարագին։ Կրոնական ազատության հարցն առաջ մղողների թվում են Տիբեթի բուդդայականները, ույղուր մահմեդականներն ու Ֆալուն Գոնգի հետեւորդները։

Միացյալ Նահանգների ավագ պաշտոնատարներն ասում են, թե նախագահն այժմ շեշտելու է Չինաստանի ենթակառույցների բերեփոխման անհրաժեշտությունը, որը կարող է փոխել միլիոնավոր անձանց կյանքը։

Չինաստանում առկա է մարդու իրավունքների ոտնահարման մեկ այլ խնդիր. շինարարական ընկերությունները, որոնք կապված են Կոմունիստական կուսակցության հետ, առանց համապատասխան փոխհատուցման շրջաններում յուրացնում են ագարակագործների հողատարածքները.

՚՚Տեղի են ունենում խոշոր հավաքներ եւ ցույցեր, որը նոր երեւույթ է Չինաստանում։ Վերջերս տեղի ունեցած ապստամբությանը մասնակցել են ութսուն հազար անձինք՚՚։

Թի Կումարն ասում է, թե ցույցերը ցրելու համար իշխանություններն ուժ են գործադրում։ Մեկ այլ խնդիր է տեղեկատվությանն ազատ մատչելիությունը։ Ինչպես երեւում է, Չինաստանի իշխանություններն ամերիկյան Գուգլ եւ Յահու կայքէջային փնտրող ընկերությունների միջոցով գրաքննության են ենթարկում Չինաստանի ինտերնետը։

՚՚Լրագրողներ առանց սահմանի՚՚ կազմակերպության անդամներ վերջերս այցելել են Կալիֆոռնիայում հաստատված Յահու ընկերության կենտրոնատեղի։ Ջուլիեն Փեյնը ներկայացնում է կազմակերպությունը.

՚՚Ցանկանում ենք, որպեսզի Յահուի աշխատակիցները հասկանան եւ տեսնեն, որ Չինասանի ոստիկանությանն օգնել են բանտարկելու մարդկանց՚՚։

Կազմակերպությունը ցուցադրել է Չինաստանից գաղտնորեն դուրս բերված տեսաժապավեն. Կալանքի ենթարկված մի անձի եղբայրն ասում է.

՚՚ Ձեր պատճառով եղբայրս բանտում է՚՚։

Մարդու իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ փաստագրել են Չինաստանում ազատ հավաքներ կազմակերպելու իրավունքի բացակայությունը, մարդկանց մարմնական տանջանքների ենթարկելը, ձերբակալությունները, հոգեբուժարաններում հալածելը։

Առկա են նաեւ մահապատժի ենթարկված բանտարկյալների կամ մահացու հիվանդների մարմնից առանց նրանց համաձայնության հեռացված օրգաններ վաճառելու մասին բազմաթիվ տեղեկագրություններ.

XS
SM
MD
LG