Մատչելի հղումներ

Թռչնագրիպի ազդեցությունն Ինդոնեզիայի թռչնարդյունաբերության վրա


Թռչնագրիպի հետեւանքով Ինդոնեզիայում անցյալ տարի մահացել են տասից ավելի անձինք։ Չնայած դա խեղող ազդեցություն է գործել թռչնարդյունաբերության վրա, սակայն ոչ-ոք ուշադրություն չի դարձնում թռչնագրիպի առնչությամբ առողջապահության բնագավառի պաշտոնատարների նախազգուշացումներին։

Հավի խորովածը հանրահայտ խորտիկ է Ջակարտայում, սակայն այն վերջերս լավ չի վաճառվում։ Մուհամադ Ամինն ասում է, թե նախկինում վաճառում էր մոտավորապես 400 շամփուր, սակայն այժմ ուրախ կլինի վաճառելու դրա կեսը։ Գրեթե նույն կացությունն է Ջակարտայից արեւելք գտնվող Ջաթինեգարա մեծածախ շուկայում։

30 տարի է, ինչ Թուլահն այստեղ հավ է վաճառում։ Նա գնում է կենդանի հավեր եւ դրանց միսը վաճառում է ռեստորաններին։ Սակայն նրա բիզնեսը նույնպես անհաջողության մեջ է։ Այս ամենը խնդիրներ են հարուցում բիզնեսների համար, սակայն ավելի խոշորները կարող են ոտքի կանգնել ավելի արագորեն, քանի որ ֆինանսապես ավելի կայուն են։

Ջափֆան թռչնաբուծական եւ թռչուններին կերակրելու բիզնես է, որի տարեկան առեւտուրը կազմում է 500 միլիոն դոլար։ Այն հույս ունի հասարակությանն ապացուցելու, որ լավ եփված թռչնի միսն ապահով է, եւ որ սպառողները կարիք չունեն երկյուղելու թռչնագրիպով հիվանդանալուց, ասում է դոկտոր Թեգուհ Ռաջիթնոն.

՚՚Մենք աշխատում ենք կառավարության հետ, հասարակությանը կրթելու թռչնագրիպի հարցերի շուրջ, եւ բացատրելու հիվանդության ախտանշանները։ Թռչնագրիպը միայն վերջերս է ի հայտ եկել Ինդոնեզիայում՚՚։

Առկա է մտահոգություն, որ մարդիկ չափազանց բուռն կերպով կարձագանքեն հավի միս օգտագործելու վտանգին եւ նույնիսկ թռչնագրիպ կասկածելուն։ Տասներեք ամսական Շաքիլան այս հիվանդանոցից հեռանում է տասն օր բժշկական զննության ենթարկվելուց հետո։ Շաքիլայի մայրն իր երեխային բերել է հիվանդանոց նրան թռչնագրիպ հիվանդության մեջ կասկածելու պատճառով։

Հիվանդանոցից հեռանալիս բժշկական զննությամբ պարզվել է, որ Շաքիլան միանգամայն առողջ է, սակայն նրա մայրն ասում է, թե երեխային հիվանդանոց բերելը ճիշտ էր։ Մյուս կողմից, առողջապահության բնագավառի պաշտոնատարներն այն կարծիքին են, թե որոշ թվով ինդոնեզիացիներ թռչնագրիպի վտանգը բավարար լրջությամբ չեն ընդունում։

Ինդոնեզիայի կառավարությունը մեծ ջանք է գործադրում հասարակության իրազեկությունը թռչնագրիպի առնչությամբ բարձրացնելու համար, որպեսզի քաղաքացիները ճանաչեն մահացու մանրէի ախտանշանները։ Առողջապահության նախարարության պաշտոնատարների տվյալներով, թռչնագրիպից ապաքինվում է հիվանդների ընդամենը երեսուն տոկոսը։

Նրանք այն կարծիքին են, որ այս թիվը բավականին ցածր է, քանի որ բազմաթիվ անձինք վարակվելուց հետո չափազանց երկար ժամանակ են սպասում բուժման։ Թռչնագրիպի մասին գիտելիքների բացակայությունը տագնապեցուցիչ է բժիշկների համար, քանի որ թամիֆլուն, որը կարծում էին պայքարում է թռչնագրիպի դեմ, միայն արդյունավետ է վարակվելու առաջին 48 ժամվա ընթացքում։

XS
SM
MD
LG