Մատչելի հղումներ

՚՚Այ-Բի-Էմ՚՚ -ն ու թռչնագրիպը


Համակարգչային ամենահանրահայտ ընկերությունը, ՚՚Այ-Բի-Էմ՚՚-ը եւ ՚՚Սքրիփս Ռիսրչ Ինսթիթյութը՚՚ իրենց լավագույն տեխնոլոգիան համախմբելու են թռչնագրիպի դեմ բուժում գտնելու համար։

Այ-Բի-Էմ ընկերությունն ու ՚՚Սքրիփս Ռիսրչ Ինսթիթյութը՚՚ հայտարարել են գրիպի համաճարակի մանրէների դեմ պայքարելու նպատակով գիտությունն ու համակարգչային տեխնոլոգիան համախմբելու իրենց համագործակցության մասին։ Այն կոչվում է ՚՚Կասեցնելու ծրագիր՚՚։

Դրա նպատակը թռչնագրիպի դեմ պատվաստանյութ գտնելն է։ Ուսումնասիրողները ստեղծելու են գրիպի հավանական համաճարակի նմուշներ, կազմելու են դրանց զարգացման աղյուսակներ եւ մշակելու են մանրէի վերափոխումները կասեցնելու ռազմավարություն։ Նիք Դոնոֆրիոն ՚՚Այ-Բի-Էմ՚՚-ի գործադիր փոխնախագահն է.

՚՚Մենք հետաքրքրված ենք նորամուծություններով որոնք կարեւոր են ընկերության եւ աշխարհի երկրների համար, ու կարծում եմ համաճարակի այս հարցերի վրա աշխատելը չափազանց կարեւոր է, քանի դեռ դրանք չեն իրականացել կյանքում՚՚։

՚՚Այ-Բի-Էմ՚՚ ընկերությունը հայտնել է, թե գիտնականների ու տեխնոլոգիայի համակցությունն ավելի լավ գաղափար կտա բարդ մանրէների պահվածքի մասին։ Նիքըլըս Ցինորեմասը ՚՚Սքրիփս Ռիսըրչ Ինսթիթյութի՚՚ ավագ պաշտոնյաներից է.

՚՚Պատկերավոր ձեւով ասած, մենք կարծես շախմատ ենք խաղում մանրէի հետ, որը մեզանից երկու քայլ առաջ է։ Ներկայումս մեր ուզածը նորամուծություններն են, մենք չենք ցանկանում խաղալ այս խաղը՚՚։

՚՚Սքրիփս Ռիսրչ Ինսթիթյութ՚՚-ը կուսումնասիրի մանրէի զարգացման օրինաչափությունները, մինչ ՚՚Այ-Բի-Էմ՚՚ ընկերությունն իր ՚՚Բլու Ջին՚՚ կոչվող գերհամակարգիչը, որն աշխարհում ամենաարագ գործողն է, կօգտագործի մանրէի նմուշների մասին մեկնաբանելու, դրանք հաշվելու ու այդ մասին տվյալները սփռելու համար։

Թռչնագրիպի մանրէն Ասիայից տարածվել է Աֆրիկա, իսկ վերջերս նաեւ՝ Եւրոպա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, թե այս տարվա սկզբից ի վեր թռչնագրիպից մահացել են 16 անձինք։ 2005 թվականին մահացել են 41 անձինք։

XS
SM
MD
LG