Մատչելի հղումներ

Կոնդոլիզա Ռայսը, Ֆրանսիան եւ Իրանը


Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի միջուկային խաղաղ գործունեությունը քող է գաղտնորեն զենքեր պատրաստելու նպատակով, որը հերքում է Ատոմային Էներգիայի Միջազգային գործակալությունում Իրանի դեսպան Ալի Ասգար Սոլթանիյեհը։

Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Ֆիլիպ Դուստե Բլազին հայտնել է, որ Իրանի միջուկային գործունությունը քող է գաղտնորեն զենքեր պատրաստելու համար։ Չնայած այլ երկրներ նախկինում ասել են նույն բանը, Ֆրանսիայի հայտարարությունը ամենախիստն է Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպան Ալի Ասգար Սոլթանիյեն մերժել է մեղադրանքը եւ Ֆրանսիային մեղադրել է միջազգային լարվածությունն ավելացնելու մեջ.

՚՚Միաժամանակ մեր հիասթափությունն ու ափսոսանքն ենք հայտնում ինչին ականատես ենք ինչպես մենք՝ այնպես էլ աշխարհի բոլոր երկրները, որը խտրականությունն է՚՚։

Իրանը դժգոհում է, որ մինչ իր միջուկային գործունեության մասին այժմ զեկուցվելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, այլ երկրների՝ այդ թվում Իսրայելի մասին չի զեկուցվելու։ Իրանն անցյալ շաբաթ բացեիբաց անտեսեց ՄԱԳԱՏԷ-ին, ՄԱԿ-ի հսկողություն իրականացնող գործակալությանը, վերսկսելով ուրանի հարստացման փոքրածավալ գործունեություն։

Չանած Իրանը պնդում է, որ իր ծրագիրը տնտեսական նպատակներ է հետապնդում, բազմաթիվ երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգներն այն կարծիքին է, որ Իրանը փորձում է վառելանյութ արտադրել միջուկային զենքերի համար։ Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն Իրանին անվանել է ապակայունացնող ուժ աշխարհի ամենաանկայուն շրջաններից մեկում.

՚Իրանը ոչ միայն միջուկային ծրագիր ունի, այլեւ աջակցում է ահաբեկչությանը աշխարհի երկրներում։ Փաստորեն Թեհրանը աշխարհում ահաբեկչությանն աջակցող գլխավոր երկիրն է՚՚։

Ռուսաստանը, որը պաշտպանում է միջուկային խաղաղ ծրագիր ստեղծելու Իրանի իրավունքը, հարաճունորեն եռանդուն դեր է խաղում լարվածությունը մեղմելու համար։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում հանդիպել է Եվրոպական Միության ղեկավարների հետ.

՚՚Մենք փորձում ենք մեր տրամադրության տակ եղած ժամանակն օգտագործել մինչեւ Վիեննայում կազմակերպության ղեկավարների հաջորդ հանդիպումը, որպեսզի հնարավորինն անենք Իրանի կողմից ուրանի հարստացումը սառեցնելու եւ Թեհրանի հետ բանակցությունները վերսկսելու համար՚՚։

Թեհրանը հաստատել է, որ իր պաշտոնատարները ռուս պաշտոնատարների հետ հանդիպելու են այս ամսի վերջերին, Ռուսաստանի տարածքում ուրան հարստացնելու հնարավորության հարցը քննարկելու համար։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հաջորդ ամիս նիստ է գումարելու, համագործակցելուց հրաժարվելու Իրանի որոշման դեպքում անհրաժեշտ քայլերի դիմելու նպատակով։

XS
SM
MD
LG