Մատչելի հղումներ

Սուրբ Ծննդյան տոները Միացյալ Նահանգներում


Միացյալ Նահանգներում վերստին տոների շրջան է, որը կատակով անվանում են ՚՚Քրիսթմաքվանզուկա՚՚, քանի որ Սուրբ Ծննդյան տոները, ինչպես եւ Քվանզան ու Հանուկան տոնում են դեկտեմբերին։

Միացյալ Նահանգների կոնգրեսում եղեւնին վերջին տարիներին անվանում են տոնածառ։ Սակայն Ներկայացուցիչների Պալատի նախագահն այս տարի խնդրեց, որպեսզի այն անվանեն Ծուրբ Ծննդյան ծառ։ Վաշինգտոնում որոշ թվով անձինք համաձայն են այս որոշմանը, իսկ այլոք՝ ոչ։ Մի անցորդ ասում է.

՚՚Սուրբ Ծննդյան տոները ներկայացնում են Հիսուս Քրիստոսին, եւ այս երկիրը փաստորեն ստեղծվել է Քրիստոնեության դավանանքի հիման վրա՚՚։

Իսկ մի անցորդուհի ավելացրեց.

՚Կարծում եմ, տեղին չէ տոնածառ անունը փոխել ու այն կոչել Սուրբ Ծննդյան ծառ՚՚։

Օրեգոնի նահանգում այս աշակերտները մարզվում են ոչ թե Սուրբ Ծննդյան տոնի՝ այլ իրենց տոնի համերգին։ Երգչախմբի ղեկավար Ջոել Կարնն ասում է, թե դա իր ընտրությունն էր.

՚՚Մեզ չեն ասել դա այդպես կոչել։ Պարզապես ցանկանում եմ չհարել որեւէ կողմի։ Չեմ ցանկանում որեւէ մեկը վիրավորվի հատկապես պետական դպրոցում՚՚։

Խանութները ձեռք են առնում նախազգուշական նույնպիսի միջոցներ եւ արգելում են որեւէ ակնարկություն Սուբ Ծննդյան տոների մասին։ Սակայն քրիսոնյա պահպանողականները, ինչպես օրինակ Դոն Վիլդմոն է, դժգոհ են.

՚՚Շատ կներեք, բայց սա հիմնականում քրիստոնեական երկիր է՚՚։

Երկրի որոշ թվով մանրածախ առեւտրականներ արձագանքել են, Սուրբ Ծննդյան տոնածառը մեկ անգամ եւս այդպես անվանելով եւ մարդկանց ուրախ տոներ՚՚ մաղթելու փոխարեն շնորհավորում են միմյանց Սուրբ Ծննդյան տոնը։ Օրեգոնում դա լավ լուր է քրիստոնեական ռադիոկայաններից մեկի հաղորդավար Ջեյս Օտրիի համար.

՚՚Ցանկանում եմ մոտենալ բոլորին եւ ասել. ՚՚շնորհավոր Սուրբ Ծննդյան տոնդ՚՚։ Այլ Օրեգոնցիներ համաձայն են դրան.

Մի անցորդուհի ասում է.

՚Կարծում եմ, բոլորս պետք է երջանիկ լինենք մեր կրոնական ժառանգությամբ եւ չմտահոգվենք որ մեր կրոնով վիրավորում ենք մյուս դավանանքների հետեւորդներին՚՚։

Իսկ մեկ այլ անցորդ ավելացնում է.

՚՚Մենք հակված ենք մոռանալու, որ սա Հիսուս Քրիստոսի Ծննդյան Օրն է, ու բազմաթիվ անձինք փորձում են տոնել այս օրը, եւ ինձ թվում է, որ մենք ցանկանում ենք թաքցնել դա՚՚։

Օրեգոնի հրեական կազմակերպություններից մեկի անդամ Չարլզ Շիֆմանն ասում է, թե կարեւորը մարդկանց միջեւ ըմբռնումն է.

՚՚Ես ողջունում եմ իրենց դավանանքն իմաստալից տոնել ցանկացող բոլոր անձանց։ Ես չեմ վիրավորվում Սուրբ Ծննդյան օրվա տոնակատարությունից եւ հույս ունեմ, որ իմ հարեւանները չեն վիրավորվի, եթե այլ տոներ նշեմ՚՚։

Որոշ անձանց համար դա կարող է նշանակել տոնական երգեցողություն։ Իսկ այլ անձանց համար դա կրող է նշանակել Սուրբ Ծննդյան տոնածառը հենց այդպես անվանելը։

XS
SM
MD
LG