Մատչելի հղումներ

Եւգենի Ադամովի դատական գործը


Խարդախության եւ դրամ լվանալու մեղադրանքով Շվեյցարիայում ձերբակալված Ռուսաստանի ատոմային էներգետիկայի նախկին նախարար Եւգենի Ադամովը ջանում է խուսափել Միացյալ Նահանգներին արտահանձնվելուց։

1998 թվականից մինչեւ 2001 թվականը Ռուսաստանի ատոմային էներգետիկայի նախարար ծառայած Եվգենի Ադամովը մեղադրվում է Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունից ինը միլիոն դոլար յուրացնելու մեջ։ Գումարը նախատեսված էր բարելավելու Ռուսաստանի միջուկային ռեակտորների անվտանգ աշխատանքը։

Նա նաեւ մեղադրվում է գողացած գումարը գաղտնորեն փոխադրել դավադրելու, ԱՄՆ-ին խաբել դավադրելու, դրամի լվացման եւ եկամտահարկերից խուսափելու մեջ։ Պարոն Ադամովը հերքում է մեղադրանքները։

՚՚Սա ամբողջովին անմտություն է։ Լսու՞մ եք։ Անմտություն՚՚։

Այս տարվա սկզբներին նրա ձերբակալությունից ի վեր, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայքարում են Շվեյցարիայից նրա արտահանձնման իրավունքի համար։ Դագլաս Մքնաբը փաստաբան է ՚՚Մքնաբ իրավաբանական ընկերությունում՚՚, որը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում ու Եւրոպայում.

՚՚Միացյալ Նահանգները պարոն Ադամովին ցանկանում է վերադարձնել նրա դեմ հարուցած մեղադրանքների համար։ Իսկ Ռուսաստանը ցանկանում է նրան վերադարձնել, քանի որ մտահոգ է, թե պարոն Ադամովը թերեւս տեղեկություն ունի միջուկային ծրագրի մասին, որը Մոսկվան չի ցանկանում որպեսզի հայտնի դառնա ԱՄՆ-ին՚՚։

ԱՄՆ-ում դատվելու դեպքում պարոն Ադամովը կարող է դատապարտվել 60 տարվա բանտային կալանքի, եւ կդիմակայի երկու միլիոն դոլար տուգանք։ Ռուսաստանի պաշտոնատարները ԱՄՆ-ի մեղադրանքները անհիմն համարելու եզրին են։ Սակայն բազմաթիվ ռուս քաղաքագետներ, այդ թվում օրենսդիր Ալեքսեյ Միտրոֆանովը պնդում են, որ պարոն Ադամովի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները քաղաքական դրդապատճառ ունեն.

՚Վստահ եմ, որ սա արտաքին քաղաքականության խուսավարում է, եւ այն կապված է Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ։ Ամերիկացիները փորձում են Ռուսաստանին հարկադրել, որպեսզի դադարեցնի միջուկային իր համագործակցությունը Իրանի հետ եւ ավելի համագործակցի Սիրիայի հարցում՚՚։

՚՚Ամերիկայի Ձայն՚՚-ը մի քանի անգամ փորձել է պաշտոնական պատասխան ստանալ ԱՄՆ-ի կառավարությունից, սակայն ոչ-ոք չի ցանկացել զրուցել այս խնդրի շուրջ։ Պարոն Մքնաբեն այս մասին ասում է.

՚՚Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի կառավարությունը ցանկանում է բացահայտել, որ պարոն Ադամովի համար այլընտրանքներից մեկն իր հետ համագործակցելն է՚՚։

Ալեքսանդր Բուլիչեւն աշխատում է Մոսկվայում հաստատված ՚՚Քաղաքական ուսումնասիրությունների կենտրոն՚՚-ում։ Այս մասին նա ասել է.

՚՚ Դա չափազանց վատ կլինի Ռուսաստանի համար, քանի որ ցույց կտա, թե այն անվստահելի վարչակարգ է ու դա նաեւ կարող է վնասել Ռուսաստանի քաղաքական շրջանակների բազմաթիվ կարեւոր անձանց՚՚։

Սակայն պարոն Մքնաբեն տարակարծիք է.

՚՚Իմ կարծիքով սա ոչ թե քաղաքական՝ այլ իրավապահ մարմինների հետ առնչված գործ է։ Հանցագործ գործունեության մեջ մեղադրվելու հետեւանքով նա թերեւս ԱՄՆ-ի կառավարությանը տեղեկություններ կտրամադրի, որոնք կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով՚՚։

Մի քանի ամիս կտեւի մինչեւ Շվեյցարիայի պաշտոնատարները որոշում կայացնեն պարոն Ադամովին արտահանձնելու հարցի շուրջ։ Քաղաքական դիտորդների կարծիքով, պարոն Ադամովին ԱՄՆ-ին արտահանձնելը թերեւս կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

XS
SM
MD
LG