Երկու ուսումնասիրությունների միջոցով պարզվել է, որ կրծքի դեմ մի նոր դեղամիջոց այնքան արդյունավետ է, որ բժիշկները դեղի փորձարկումները դադարեցրել են ժամանակից շուտ։
Դեղը Հերսեփթինն է։ Այն արդեն օգտագործվել է բուժելու առաջացած քաղցկեղը։ Երկու ուսումնասիրությունների համաձայն, որոնք հրապարակվել են Նյու Ինգլանդի այս տարվա հոկտեմբերի 20-ի ՚՚Բժշկական հանդեսում՚՚, քաղցկեղի արագ տարածվող տեսակներից մեկով հիվանդ կանանց շրջանում քաղցկեղի կրկնվելու դեպքերը նվազել են 50 տոկոսով, որոնց Հերսեփթին դեղը տրվել էր քիմոթերապիայի զուգակցությամբ։
՚՚Բեթ Իսրայել Դիքընիս՚՚ հիվանդանոցի բժշկուհի Սյուզան Տրոյանն այս մասին ասում է.
՚՚Մենք բոլորս զարմացած էինք այս արդյունքներից։ Հավելյալ օգուտ էինք ակնկալում քիմոթերապիային այս դեղն ավելացնելով, սակայն չէինք սպասում որ դա այս չափ օգտակար կլինի՝ ինչին ականատես ենք՚՚։ ՚
՚Մայո՚՚ հիվանդանոցի բժշկուհի Էդիթ Պերեսը ՚՚Բժշկական պարբերական՚՚-ում հրապարակված զեկույցի համահեղինակն է։ Նա ասում է, որ դեղը թիրախի տակ է վերցնում հատկապես կրծքի քաղցկեղի մահացու տեսակներից մեկի միայն հիվանդ բջիջները։
՚՚Հերսեփթինը բացարձակապես ընտրում է միայն ուռուցքի բջիջները, որին ջանում էինք հասնել տարիներ շարունակ՚՚։
Հերսեփթինը հարձակվում է արագ զարգացող ուռուցքների գլխավոր պրոտեիններից մեկի վրա, որի հետեւանքով քաղցկեղի բջիջները դադարում են աճելուց եւ մահանում են։ Աշխարհում ամեն տարի քաղցկեղի այս տեսակով ախտորոշվող 250 հազար կանանց համար այս լուրն ավելի քան հուզիչ է։ Քրիսթի Նեյմեսը երկու տարի առաջ ախտորոշվել էր քաղցկեղի այս տեսակով։
՚՚Բժիշկների կարծիքով հինգ տարի ապրելու իմ հավանականությունը երեսուն տոկոս էր եւ ես հնարավորություն չէի ունենալու տեսնելու իմ դստեր հասունանալը։ Ինձ ասացին, որ Հերսեփթինը թերեւս կարող է լինել կյանքս երկարացնելու միակ հնարավորությունը՚՚։
Փորձակայանում անալիզով հնարավոր է պարզելը, թե որ հիվանդները կարող են արձագանքել Հերսեփթինին։ Ուսումնասիրությանը մասնակցած կանանց մի չնչին տոկոսի սրտամկանի աշխատանքը թուլացել է։ Սակայն բժիշկներն ասում են, թե Հերսեփթինի օգուտները չափազանց գերազանցում են քաղցկեղի վտանգներին։