Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը ցանկանում է  Պենտագոնին երկրի ներսում արտակարգ հանձնարարություններ արտոնել


Նախագահ Բուշը Կոնգրեսին է դիմել թռչնային գրիպի համաճարակի դեպքում ամերիկյան զինյալ ուժերի միջոցով կարանտին ուժի մեջ մտցնելու իրավունքի առաջարկով։

Նախագահ Ջորջ Բուշն անհանստացած է թռչնային գրիպ հիվանդության տարածումը նահանգային եւ տեղական մարմինների կողմից կանխելու անկարողության հնարավորությամբ։ Պրն. Բուշն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը ցանկանում է բարեփոխել Կատրինա ծովամրրիկի նման աղետների դեմ դաշնային կառավարության հակազդեցության ձեւերը։

Պրն. Բուշը կարծում է, որ Կոնգրեսը պետք է փոփոխության ենթարկի ԱՄՆ-ի տարածքում դաշնային զորքերի դերակատարությունը սահմանափակող 127-ամյա օրենքը։ Այդ օրենքն ընդունվել է 1878 թվականին ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո՝ ռազմական ուժերին քաղաքացիական հարցերից հեռու պահելու նպատակով։ Օրենքը չի տարածվում նահանգապետի հրահանգով գոզակոչվող եւ տեղական մարմիններին ենթարկվող Ազգային գվարդիայի վրա։ Զինվորական ու քաղաքացիական հարցերով շատ պաշտոնյաներ թերահավատորեն են նայում Պենտագոնին երկրի ներսում արտակարգ հանձնարարություններ տալու խնդրին։ Դեյվիդ Մոշերը Վաշինգտոնում ՌԱՆԴ ընկերության հետազոտող խմբի քաղաքական վերլուծաբաններից է։ Նա ասում է.

՝՝Մենք, ամերիկացիներս ճիշտ չենք համարում, որ մեր զինված ուժերը ներգրավվեն քաղաքացիական օրենքներն ուժի մեջ մտցնելու խնդրում՝՝։

Սակայն օրենքը չփոխվելու դեպքում, Կոնգրեսի որոշ անդամներ ցանկանում են քննարկել աղետների ժամանակ զորքերի օգնությունը առավելագույնս լավ կազմակերպելու հարցը։

Բանակի պաշտոնաթող սպա Ջոն Բոնսելը հանրապետական սենատոր Ջեյմս Ինիոֆի ռազմական հարցերով խորհրդականն է։ Նա ասում է.

՝՝Մեր աշխատանքներն ավելի լավ համակարգելու եւ մեկս մյուսի իրավունքների սահմանները հասկանալու համար դաշնային, նահանգային ու տեղական կառավարությունների հետ ավելի շփվելու կարիք ունենք՛՛։

Դեյվիդ Մոշերն ասում է, թե անհրաժեշտության դեպքում նախագահն ունի, տեղական զորքերին ռազմական ակտիվ գործողություններից ազատելով, իրավապահ պարտականներ հանձնելու իրավունք, ինչպես արել են նախկին նախագահները։

Օրինակ 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդին, Ալաբամայի Ազգային գվարդիային դաշնության վերահսողության դնելով, տվեց սեւամորթ ամերիկացիների քաղաքացիական իրաքունքները պաշտպանելու պարտավորություն, քանի որ նահանգապետը արգելել էր սեւամորթների ուսուցումը տեղի համալսարանում։ Իսկ 1992 թվականին ավագ Ջորջ Բուշը դաշնային զորքեր ուղարկեց Լոս Անջելեսի ազգամիջյան խռովությունները ճնշելու համար, երբ սեւամորթ մի տղայի ծեծի ենթարկելուց հետո, դատարանն արդարացրեց սպպիտակամորթ 5 ոստիկաններին։

Կատրինա ծովամրրիկի ժամանակ շատերը բողոքեցին, որ Իրաքում տեղակայված լինելու պատճառով, աղետից տուժածներին օգնելու համար Լուիզիանայում չկային բավարար թվով գվադիականներ։ Այս մտքի հետ համաձայն չէ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը։ Պենտագոնում ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Կատրինա ծովամրրիկի ամենադժվարին պահին երկրորվ մեկ տեղակայված է եղել Ազգային գվարդիայի 3ՕՕ հազար անդամ։ Նա ասում է.

՝՝Նրանք մեծ թվով մարդիկ ունեին, ում կարող էին տալ անհրրաժեշտ ամեն մի հանձնարարություն։ Իհարկե, Գվարդիան, ի հակադրություն ակտիվ գործողությունների մեջ գտնվող ուժերի, ունի բավարար թվով մարդիկ, ովքեր կարող են իրականացնել անհրաժեշտ գործողություններ երկրի ներսում՝՝։

Փորձագետներն ասում են, որ Պենտագոնին ավելի լայն իրավասություներ տալու հարցում Պրն. Բուշը դժվար թե կարողանա շահել հանրության հավանությունը։ Յու Էս Էյ Թուդեյ թերթի վերջերս հրապարակած մի ուսումնասիրության համաձայն, ԱՄՆ-ի նահանգապետները գրեթե չեն աջակցում տեղական աղետի դեպքում զինյալ ուժերին վերահսկողության իրավունք տալուն։



XS
SM
MD
LG