Մատչելի հղումներ

Դեղապատված մետաղե   խողովակների  տեղադրումը սրտի խցանված անոթներում


Մի նոր ուսումնասիրության համաձայն, սրտի խցանված արյունատար անոթներում դեղապատված մետաղե հատուկ խողովակներ տեղադրելը կարող է նվազեցնել խոշոր վիրահատության անհրաժեշտությունը։

Ֆիզիկական պատրաստության մարզիչ Շոն Գրահամը երկու տարի առաջ, 37 տարեկան հասակում կրծքի շրջանում ցավ զգաց։

Բժիշկները Շոնի սրտի երակներում տեղադրեցին փաքլիթաքսել կոչվող դեղով պատված մետաղե վեց փոքրիկ խողովակներ, որը կանխում է սպիի հյուսվածքների վերաճն ու արյան անոթի վերախցանումը։ Խցանված երակները սկզբում բացում են մի փոքրիկ գնդի միջոցով։

Սկզբում գնդիկի մեջ օդ են փչում, որն այնուհետեւ հեռացնում են արյան երակից։ Բացված երակում տեղադրում են դեղով պատված մետաղե խողովակ։

Բժիշկ Ջեֆրի Պոմպան եւ նրա գործընկերները դեղով պատված այս խողովակներով բուժումը համեմատում են դեղով չպատված խողովակների բուժման հետ։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են Ամերիկյան բժշկական միության պարբերականում։

Բժիշկ Ջեֆրի Պոմպան այս մասին ասում է.

՚՚Դեղով չպատված խողովակներով բուժված հիվանդներին բժշկական միջամտության հավանականությունն ապագայում երկու անգամ ավելի է, դեղով պատված խողովակներով բուժված հիվանդների համեմատությամբ՚՚։

Բժշկական մեկ այլ միջամտությունը նշանակում է մեկ այլ խողովակի տեղադրում, կամ լուրջ վիրահատություն։

Բժիշկ Պոմպան ասում է, որ դեղով պատված այս գլաններն օգտագործելը հավանաբար կնշանակի, որ ավելի նվազ թվով անձինք կարիք կունենան մի երկրորդ գլան տեղադրելու գործողության։

Այս մասին հավելյալ մանրամասնություններ կարող եք ստանալ ինտերնետային հետեւյալ հասցեից.

WWW.jama.com

XS
SM
MD
LG