Մատչելի հղումներ

Ծնողները պառակտված են...


Տեխասի նահանգում նախագահ Բուշի ագարակի մերձակայքից անցյալ շաբաթ հեռացան Սինդի Շիհանի հակապատերազմական՝ ու նախագահ Բուշի աջակիցների խմբերը։

Սինդի Շիհանն օգոստոս ամսին խորհրդանշեց Իրաքը պարուրող պատերազմի վիճահարույցությունը։ Շիհանի ճամբարը կոչվում էր Իրաքի պատերազմում զոհված նրա որդու՝ Քեյսիի անունով։ Բուշի Քրոֆորդ ագարակի մերձակայքով անցնող գլխավոր փողոցում խփվել էր մեկ այլ ճամբար, որն անվանել էին դրա կազմակերպչի՝ Գերի Քուոլզի անունով, որի որդին՝ Լուիսը, նույնպես զոհվել էր Իրաքում։ Այս մասին Գերի Քոուլզն ասել է.

՚՚Առաջին անգամ, երբ հանդիպեցի Սինդի Շիհանին, նա ասաց, որ չի ցանկանում լրատվական միջոցների ներկայությունը՚՚։

Տիկին Շիհանն ասում է, թե պարոն Քուոլզն ու մյուսները համաձայն չեն իր տեսակետին, որ ժամանակն է վերջ դնելու Իրաքում Միացյալ Նահանգների ներկայությանը։ Տիկին Շիհանն ասել է.

՚՚Չնայած ինձ տարակարծիք լինելուն, Գերի Քուոլզը մի օր ասաց, թե որպես անձ իրեն դուր եմ գալիս. ինտերնետում կան մեր համատեղ նկարները։ Այնուհետեւ նա դարձավ ՚՚հակա-Շիհանական՚՚։ Չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում՚՚։

Պարոն Քուոլզն ասել է, թե տիկին Շիհանն օգտագործելով իր կորստի փաստը խրախուսում է Բուշի հակառակորդ քաղաքական խմբերին։ Գերի Քոուլզն ասել է.

՚՚Կարծում եմ, որ նրան օգտագործում են ինչ-որ մեկի նպատակի համար։ Այս խնդրում ընդգրկված են կինոռեժիսոր Մայքլ Մուրն ու ՚՚Մուվօն դոթ օրգ՚ ինտերնետային կայքը եւ կարծում եմ, նա նաեւ Քոուդ Փինք խմբի նախկին անդամ է՚՚։ Քոուդ Փինքը Կալիֆոռնիայում գտնվող խաղաղության հարցերով կանանց շարժում է։ Տ

իկին Շիհանն ընդունում է, որ առկա են իրեն աջակցող քաղաքական խմբեր, սակայն ասել է, որ դրանց ՚՚խաղալիքը՚՚ չէ։ Նա ավելացրել է.

՚՚Սա իմ պատգամն ու տեսլականն է, եւ ես պատերազմի կողմնակից խմբերին ցանկանում եմ ասել նույնը։ Նրանց ֆինանսավորում է Հանրապետական կուսակցությունը եւ նրանք կենտրոնից դեպի աջ կողմնորոշում ունեցողների գործիքն են՚՚։

Տիկին Շիհանն ասում է, թե կապեր է հաստատել մի շարք կազմակերպությունների եւ անհատների հետ, որոնք այն կարծիքին են, թե զինվորներն անտեղի են զոհվում։ Պարոն Քուոլզը համաձայն չէ այս մտքին։ Նա ասել է.

՚՚Նախագահ Բուշը Սպիտակ Տանը վերականգնեց Միացյալ Նահանգների նախագահի հարգանքը, պատիվը ու արժանապատվությունը։ Նա լավ եւ արդար մարդ է՚՚։

Գերի Քուոլզն ու Սինդի Շիհանն Իրաքում որդի կամ դուստր կորցրած ծնողների թվում են։ Չնայած երկուսի վիշտը նույնն է, նրանք տարակարծիք են պատերազմի եւ քաղաքականության հարցում։

XS
SM
MD
LG