Մատչելի հղումներ

Տեսողության լազերային վիրահատություն


Տեսողությունը շտկելու նպատակով լազերային վիրահատությունից խուսափող անձանց համար Միացյալ Նահանգներում առկա է նոր այլընտրանք։

Մեզանից շատերին ծանոթ է առավոտյան արթնանալիս հստակորեն չտեսնելու պատճառով կուրորեն ակնոցները փնտրելու զգացումը։ Փաստորեն, Միացյալ Նահանգներում 170 միլիոն մարդ կրում է տեսողությունը շտկելու որեւէ կարգի միջոց։ Շատերն ասում են, թե դա ազդում է իրենց առօրյա կյանքի վրա։

Ծանր ակնոցներ կրելուց կամ աչքերի թանկարժեք ոսպնյակներից խուսափելու միջոցներից մեկը լազերային ճառագայթով տեսողությունը շտկելու վիրահատությունն է։ Դրանից երկյուղող անձանց համար առկա են այլընտրանքներ, ինչպես օրինակ, Այ-Սի-Էլ-ն է, որը ներկայումս ուսումնասիրվում է։ Այ-Սի-Էլ-ը նույնպես ոսպնյակ է, որը տեղակայվում է աչքի մեջ, դրա ծիածանաթաղանթի եւ բնական բյուրեղային ոսպնյակի միջեւ։ Այ-Սի-Էլ-ը կարելի է հեռացնել, եւ այն մշտապես չի ձեւափոխում աչքի կառուցվածքը։ Այ-Սի-Էլ-ն աչքի մեջ դրվելուց հետո այն նկատելի չէ որեւէ մեկին։ Ակնաբույժ Քեն Վիլհելմն ասում է.

՚՚Այ-Սի-Էլ-ի տեղակայումն աչքում տարբերվում է աչքի երջրաթաղանթի լազերային վիրահատությունից, քանի որ Այ-Սի-Էլ-ի դեպքում եղջրաթաղանթը վիրահատության չի ենթարկվում։ Տեսողությունը շտկելու լազերային վիրահատության դեպքում աչքի եղջրաթաղանթից անդառնալիորեն հեռացվում է հյուսվածք։ Կարճատեսությունը շտկելիս հյուսվածքը հեռացվում է եղջրաթաղանթի կենտրոնից, իսկ հեռատեսությունը շտկելիս՝ եզրերից, բիբի կորությունը փոփոխելու նպատակով՚՚։

Իսկ աչքի վիահատություն կրած մի կին ասում է.

՚՚Վիրահատության ընթացքում ես ցավ չզգացի։ Զգում էի, թե վիրաբույժներն ինչպես էին դիպչում դեմքիս, այնուհետեւ նրանք դեղ կաթեցրին աչքերիս մեջ։ Սակայն մարդը ցավ չի զգում վիրահատության ժամանակ՚՚։

Փոքրիկ, փափուկ, ներարկվող ոսպնյակը մտցվում է մի փոքրիկ կտրվածքի մեջ, ուր այն զգուշորեն բացվում է աչքի մեջ։ Կտրվածքը չի վնասում աչքի բնական ոսպնյակը։ Ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն կարող է ուղղել կարճատեսությունը։

Վատ տեսողություն ունեցող անձանց համար առկա են այլընտրանքային բազմաթիվ միջոցներ։ Եթե չեք ցանկանում դիմել վիրահատական միջոցների, ապա հորիզոնում առկա են նոր այլընտրանքներ, որոնք կօգնեն ազատվելու ակնոցներից։

XS
SM
MD
LG