Մատչելի հղումներ

Տուժած նահանգներն  ապաքինվում են ծովամրրիկից


Նախագահ Բուշը նշանակել է կառավարական մակարդակի հանձնաժողով, ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկին համերկրային արձագանքը ղեկավարելու համար։

Նախագահ Ջորջ Բուշն ինքնաթիռից դիտում էր ծովամրրիկի կատարած ավերածությունը։ Պարոն Բուշի համար հստակ դարձավ, որ միայն համերկրային կառավարության համապարփակ ջանքով է հնարավոր օգնել անօթեւան մնացած միլիոնավոր անձանց։ Ամերիկյան հեռուստածրագրերից մեկով ելույթ ունենալիս նախագահը պաշտպանեց կառավարության արձագանքի արագությունը։

՚՚Ցանկանում եմ որպեսզի մարդիկ իմանան, որ մեծ օգնություն է գալիս։ Ոչ-ոք չէր կանխատեսում, որ ամբարտակները տեղի կտան՚՚։

Արտակարգ իրադրությունների ղեկավարման համերկրային գործակալության տնօրեն Մայքլ Բրաունն ասում է.

՚՚Նախատեսում ենք ամեն միջոց, թե ի՞նչ պետք է անենք, որպեսզի ապաքինվենք այս աղետից՚՚։

Մարդիկ դեռեւս ծուղակված են տների եւ շենքերի տանիքներին։ Պենտագոնը հատկացրել է ուղղաթիռներ եւ փրկարար խմբեր, օգնություն հասցնող զինվորներին օգնելու համար։ Բժշկական անձնակազմեր տանող Ռազմածովային նավատորմի նավերը աղետի գոտու ճանապարհին են։ Միացյալ Նահանգների հիվանդանոց-նավերից մեկը հասցնելու է մահճակալներ։

Հավելյալ 10 հազար զինվորներ են ուղարկվում աղետի գոտի՝ կարգ ու կանոնը պահպանելու համար։ Աղետից տուժած տարածքներում նաեւ տեղի են ունենում կրակոցներ եւ թալան, սակայն, միաժամանակ, երկրի տարբեր նահանգներից կամավորները մեկնում են հարավ՝ օգնելու համար.

՚՚ Մենք մարդկանց հորդորում ենք կանխիկ դրամ տալ եւ չուղարկել պարեն ու ծածկոցներ՚՚։

Լուրերի համաձայն, աղետից հետո ամերիկյան ընկերությունները մինչեւ այժմ խոստացել են հատկացնել առնվազն 33 միլիոն դոլար։

XS
SM
MD
LG