Մատչելի հղումներ

Ապօրինի  ներգաղթողներին սպառնացող վտանգները


Մեքսիկայի եւ Արիզոնայի միջեւ անապատը հաղթահարելու միջոցով ապօրինաբար Միացյալ Նահանգներ մտնելու փորձի ժամանակ միայն այս տարի զոհվել են 200 մեքսիկացիներ։

Վինսենթ Համփելը ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության գործակալ է, որի աշխատանքն ապօրինաբար ԱՄՆ-մտնող անձանց ձերբակալելն է։ Սակայն նա նաեւ բժշկական առաջին օգնության մասնագետ է։

՚՚Գնում ենք անապատ եւ որոնում ենք այդ մարդկանց։ Առաջին խնդիրը նրանց գտնելն է, իսկ երկրորդը՝ նրանց բժշկական խնամք տրամադրող մի վայր հասցնելը՚՚։

Ապօրինի ներգաղթելու փորձ կատարող անձանց փրկելու համար, սահմանապահ ծառայությունն ապավինում է իր մարզված աշխատակազմին, դեղորայքի պաշարներին եւ տեխնոլոգիային։ Բազմաթիվ անհատ քաղաքացիներ նու՛յնպես փորձում են կանխել ներգաղթողների մահացությունը սահմանային շրջանում։

Թյուսոնի եկեղեցիներից մեկի քահանա Ռոբին Հուվերը ղեկավարում է կամավորների մի կազմակերպություն, որը ջրի տակառներ է տեղադրում անապատում։ Քահանա Հուվերն ասում է, թե սահմանային շրջանում ավելի խիստ հսկումն օգտավետ չէ։

՚՚1993 թվականից ի վեր, չենք կարողացել նվազեցնել ամեն տարի այստեղ ներթափանցել փորձող անձանց թիվը։ Ավելի խիստ հսկողություն սահմանելու մեր քաղաքականության հեւեւանքով մարդիկ սահմանն անցնում են ավելի դժվարին ճանապարհներով, որը հանգեցնում է մահվան՚՚։

Սահմանային հսկողության ծառայության խոսնակներն ու ներգաղթին ընդդիմացող քաղաքացիները քահանա Հուվերի կազմակերպության նման խմբերին մեղադրում են սահմանն ապօրինաբար անցնելու խնդրում ներգաղթողներին խրախուսելու մեջ։ Սակայն քահանա Հուվերը հերքում է դա։

Ներկայումս Արիզոնայում հորդառատ անձրեւներ են, որը նվազեցնում է սահմանազանցների ջրազրկվելու վտանգը, սակայն ավելացնում է նրանց սպառնացող այլ վտանգներ։ Գործակալ Համփելն այս մասին ասում է.

՚՚Անշուշտ, այժմ կծագի նրանց մրսելու վտանգը՝ եթե եղանակը չափազանց ցրտի, իսկ հորդառատ անձեւների դեպքում կծագի նաեւ հեղեղումների վտանգ՚՚։

Որոշ թվով ներգաղթողներ թերեւս իրազեկ չեն այս վտանգներին, սակայն բազմաթիվ այլ անձինք իրենց կյանքը վտանգում են ավելի լավ կյանքի հեռանկարով։

XS
SM
MD
LG