Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը Ջոն Բոլթընին հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան։


Նախագահ Բուշը ՄԱԿ-ում դեսպան նշանակեց այս կազմակերպությունը հաճախ քննադատող, արտգործնախարարության պաշտոնյա Ջոն Բոլթընին այն ժամանակ, երբ երկրի կոնգրեսն արձակուրդում էր։

Դեմոկրատ սենատորները մի քանի ամիս չէին հաստատում Բոլթընի թեկնածությունը։ Սակայն երբ սենատն անցավ ամառային արձակուրդի, նախագահ Բուշը, սահմանադրության նրբություններն օգտագործելով, շրջանցեց սենատին եւ պրն. Բոլթընին հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան։ Պրն. Բուշն ասաց.

՛՛Մի քանի սենատորների կողմից հարցը անընդհատ հետաձգվելու պատճառով, Ջոնի թեկնածությունը անարդարացիորեն մերժվում էր։ Կարեւոր այս պաշտոնը թափուր թողնել այլեւս չի կարելի, հատկապեսշ երբ երկիրը պատերազմի մեջ է եւ օրակարգում է ՄԱԿ-ում բարեփոխություններ անցկացնելու հարցը։ Այդ պատճառով, օգտվելով սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից, ես նշանակեցի Ջոն Բոլթընին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան՛՛։

Պրն. Բոլթընի նշանակումն այսպիսով ավարտին հասցրեց 5 ամիս տեւած փակուղին սենատի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող անդամների հետ, ովքեր երկու անգամ մերժել էին պրն. Բոլթոնի նշանակումը։ Իսկ նախագահ Բուշը գովաբանեց նրան, որպես դժվարությունները հաղթահարելու պատրաստակամ ղեկավար։ Նա ասաց.

՛՛Նրա առաքելությունն այժմ պետք է լինի ՄԱԿ-ում բարեփոխություններ անցկացնելը եւ 21րդ դարի համար կազմակերպության հիմնադիր դրույթները նորոգելը՝՝։

Պրն. Բոլթընը, որը հաճախ է քննադատել ՄԱԿ-ին, խոստանում է լինել անխոնջ բարեփոխական։ Նա ասաց.

՛՛Մենք ցանկանում ենք տեսնել ավելի հզոր ու արդյունավետ, իր հիմնադիրների գաղափարներին համապատասխան եւ 2-րդ դարում գործելու ունակ կազմակերպություն։ Ինձ տրված է ՄԱԿ-ում ամերիկյան արժեքներն ու շահերը պաշտպանելու հստակ արտոնություն՝՝։

Սակայն միջազգային այս կազմակերպությունը բարեփոխելու արդյունավետությունը կարող է այժմ հայտնվել հարցականի տակ։ Սենատի դեմոկրատ անդամներն ասում են, թե պրն. Բոլթընը կեղծել է հետախուզության հաղորդած տեղեկատվությունը եւ անարդարացի վարվել իր ենթակաների հետ։ Ինչպես Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիստոֆըր Դոդդն է ասում. Բոլթընը չունի զույգ կուսակցությունների անհրաժեշտ վստահությունը։ Նա ասաց.

՛՛Մարդ, որը չի ներշնչում հավատ, որն իր իսկ վարքագծով վարկաբեկել է իրեն, չեմ կարծում Միավորված Ազգերի Կազմակերպությունում կկարողանա ծառայել ԱՄՆ-ի շահերին՝՝։

Դեմոկրատական կուսակցության անդամները դատապարտում են Կոնգրեսի արձակուրդների ժամանակ նշանակում կատարելու փաստը, ոմանք այն անվանելով իշխանության չարաշահում։

Նման նշանակումներ եղել են նաեւ նախկինում, սակայն առաջին դեպքն է, որ ԱՄՆ-ի որեւէ նախագահ, սահմանադրության այդ կետից օգտվելով, դեսպան է նշանակում ՄԱԿ-ում։ Պրն. Բոլթընի պաշտոնավարությունը ավարտվելու է 2ՕՕ7 թվականի հունվարին, երբ սկսվի Կոնգրեսի նոր նստաշրջանը։

XS
SM
MD
LG