Մատչելի հղումներ

Դժբախտությունը երջանկության ուղեկից...


Մահացու հիվանդ մի հղի կին արհեստականորեն պահվում է կենդանի Միացյալ Նահանգների հիվանդանոցներից մեկում, նրա արգանդում պտուղի հասունացումն ապահովելու համար։

Սա Ջեյսոն եւ Սյուզան Տորեսների հարսանիքի օրվա լուսանկարն է։ Սյուզանն իր առաջնեկի հետ։ Ուղեղի ուռուցք ունեցող Սյուզանը գիտակցությունը կորցրած այժմ հիվանդանոցում է, ուր նրան արհեստականորեն կենդանի են պահում, մինչ նրա արգանդում հասունանում է երեխան։ Ջեյսոնն ասում է, թե իր կինը կհամաձայներ, որ ճիշտ քայլ են անում։

՚՚Սյուզանն, անկասկած, ամեն տառապանք կկրեր մեր երեխային հնարավորություն տալու համար՚՚։

Սյուզան Տորեսն ունի ուղեղի ուռուցք։ Չնայած քաղցկեղը տարածվել է նրա մարմնում, պտուղը 24 շաբաթական է ու դեռեւս անվտանգ է։ Ջորջթաունի համալսարանի հիվանդանոցի բժիշկ Սիվա Սուբրամանիանն ասում է, թե պտուղի թոքերի զարգացումը նրա հասունանալու առաջին կարեւորագույն փուլն է։

՚՚Դեռեւս չհասունացած այս երեխաներն ունեն թերզարգացած թոքեր եւ նրանց մարմնում բացակայում է սուրֆաքթանթ կոչվող նյութը, որն անհրաժեշտ է պտուղի թոքերը բաց պահելու համար՚՚։

Քսանչորսշաբաթյա փուլից հետո առկա են պտղի թոքերի զարգացման բժշկական մի քանի այլընտրանքներ։ Երեխայի ծնվելուց հետո սուրֆաքթանթ նյութը նրա թոքերին կարելի է հասցնել խողովակի միջոցով եւ այլն։ Տորես ամուսինների երեխան կենդանի մնալու դեպքում կտարվի Ջորջթաունի համալսարանի հիվանդանոց, ուր բուժում են առողջական վտանգավոր կացության մեջ գտնվող նորածինների։ Դեիդրե Ֆիթցպատրիկն այցելել է հիվանդանոցում գտնվող իր հիվանդ երեխային։

՚՚Աճելու շնորհիվ ծերունու նմանվող նրա վտիտ դեմքը փոխվել է նորածնի կանոնավոր դեմքի՚՚։

Նորածինների մահացության դեպքերի թվով Միացյալ Նահանգները զարգացած երկրների շարքում զբաղեցնում է միջին տեղերից մեկը։ Բժիշիկ Սիվա Սուբրամանիանն ասում է, թե որոշ թվով երկրներում, ինչպես օրինակ, Սինգապուրում, Ճապոնիայում եւ Շվեդիայում է, նորածինների մահացության դեպքերը նվազ թիվ են կազմում։

՚՚Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք կանխարգելման, բժշկական խնամքին հղի կանանց մատչելիության եւ մոր ու մանկան համար լավագույն խնամք ապահովելու գործում՚՚։

Չնայած Միացյալ Նահանգներում նորածինների մահացությունների թիվը նվազ է քան Հնդկաստանում, վերջինս ավելի մեծ առաջընթաց է արձանագրել մոր եւ մանկան խնամքը հեռավոր գյուղերին հասցնելու գործում։ Բժիշկ Սուբրամանյանն ասում է.

՚՚Մայրերի ու երեխաների շրջանում վարակի դեպքերը նվազեցնելը մեծապես նպաստել է նորածինների մահացության դեպքերի նվազելուն Հնդկաստանում՚՚։

Բժիշկ Սիվա Սուբրամանյանն այն կարծիքին է, որ մինչեւ իր երեխայի ծնվելն իր կնոջը կենդանի պահելու Ջեյսոն Տորեսի որոշումը ճիշտ է։

՚՚Բարոյական տեսանկյունից դա ճիշտ եւ համապատասխան քայլ է՚՚։

Բժիշկ Սիվա Սուբրամանիանն ասել է, թե բժշկական այդպիսի բարդ դեպքերը, ինչպես օրինակ, Տորեսների երեխայի դեպքն է, ավելի հաճախակի են դառնալու բժշկական տեխնոլոգիայի զարգանալու շնորհիվ։

XS
SM
MD
LG