Մատչելի հղումներ

Անվտանգությունը խստացվել է Նյու Յորքում


Նյու Յորքի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով որոշակի մարդկանց խուզարկում է ավտոբուսներում եւ մետրոյի կայարաններում։ Ամերիկացիներն այժմ երկյուղում են ԱՄՆ-ի հողում ահաբեկչական հարձակումների հնարավորությունից։ Անցնող երեքշաբթի կայացած կոնգրեսական ունկնդրություններից մեկի ժամանակ Նյու Յորքի տարանցիկ երթեւեկության ղեկավար Վիլյամ Մորանգն ասաց.

՚՚Կարծում եմ, որ ահաբեկչական հարձակումների դեմ պայքարի ամենակարեւոր տեխնոլոգիան մարդկային տարրն է՚՚։

Սակայն ազգությամբ հինգ սիկխ անգլիացիներ անցած շաբաթավերջին ձերբակալվեցին Նյու Յորքի ավտոբուսներից մեկում, քանի որ կասկածելի տեսք ունեին։ Իսկ անցնող երեքշաբթի Լոս Անջելեսից Լոնդոն մեկնող մի ինքնաթիռ հարկադրյալ վայրէջք կատարեց Բոստոնում, քանի որ պակիստանցի երեք ուղեւոր օդաչուների կարծիքով իրենց տարօրինակ էին պահում։

Երկու դեպքում էլ թիրախի տակ վերցվեցին անմեղ ուղեւորներ, քանի որ նման էին Մերձավոր արեւելքցու։ Հուսեյն Իբիշը Մահմեդականների առաջադիմական միության անդամներից է.

՚՚Մարդիկ կասկածելի չպետք է համարվեն իրենց ազգային պատկանելության եւ կրոնական դավանանքի պատճառով՚՚։

Ուսումնասիրություններ կատարող Կատո-ի ինստիտուտի աշխատակից Ռոջըր Փայլոնն այս մասին մասնավորապես ասել է հետեւյալը.

՚՚Մի կողմից, որեւէ անձ չի ցանկանում առանձնացնել մարդկանց մի խմբի։ Մյուս կողմից էլ, հայտնի է, որ ահաբեկչական այս գործողությունները կատարվում են համեմատաբար հստակորեն ճանաչված մարդկանց խմբի կողմից՚՚։

Որոշ ուղեւորների համար, ինչպես Ռոբերթ Գարդընըրն է, մարդկանց իրենց ազգային պատկանելության պատճառով կասկածի ենթարկելը որոշ չափով արդարացի է, երբ կշեռքի նժարին է Միացյալ Նահանգների անվտանգության խնդիրը.

՚՚ Եթե նրանք որոշ չափով այդպես չեն վարվում, ապա թերանում են իրենց աշխատանքում՚՚։

Այլ ուղեւորներ, ինչպես Բանգլադեշից Նադիա Հաքն է, այդ կարծիքին չեն։ Նադիա ՚՚Ինձ երբեմն խուզարկում են, քանի որ ազգանունս մահմեդական է՚՚։

Նյու Յորքի քաղաքապետը ներողություն է խնդրել անցած շաբաթավերջին ձերբակալված հինգ անձանցից։ Սակայն ավելացրել է, որ ոստիկաններն այլընտրանք չունեն գործելուց բացի։

XS
SM
MD
LG