Մատչելի հղումներ

Բուշն իր համերաշխությունն է հայտնում Բրիտանիային


Նախագահ Ջորջ Բուշն անցնող երկուշաբթի Բրիտանիային իր համերաշխությունն է հայտնել անցյալ շաբաթ Լոնդոնում կատարված ահաբեկչական ռմբահարումների առիթով։

Նախագահ Բուշը խոստացավ շարունակել աշխարհում ահաբեկչության դեմ պայքարը։

՚՚Այս կարգի մարդիկ, ովքեր ռմբահարում են մետրոներն ու ավտոբուսները, այնպիսի անձինք չեն որոնց հետ կարելի է բանակցություններ վարել, կամ խաղաղեցնել։ Մենք կկռվենք մինչեւ թշնամուն պարտության մատնենք՚՚։

Նախագահն անցնող երկուշաբթի ելույթ ունեցավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավաստիներից եւ արտակարգ իրադրություններում գործող խմբերից բաղկացած մի լսարանի առջեւ։ Պարոն Բուշը նաեւ պաշտպանեց Իրաքում պատերազմը։

՚՚Ահաբեկիչները կռվում են Իրաքում, որովհետեւ գիտեն, որ Իրաքում ազատությունն արմատներ գցելու դեպքում Մերձավոր արեւելքում այն կոգեշնչի միլիոնավոր այլ անձանց՚՚։

Նախագահ Բուշն ասաց, որ այն կարծիքին է, թե Իրաքն ազատության եւ անվտանգության ուղու վրա է։

՚՚Ահաբեկիչները գիտեն, որ մեզ չեն կարող պարտության մատնել ռազմադաշտում։ Նրանք կարող են հաղթել մեզ, եթե կորցնենք մեր հաստատակամությունը՚՚։

ԱՄՆ-ի բանակի ղեկավարությունն անցնող երկուշաբթի հայտնեց, որ երկու հարձակման ընթացքում ամերիկացի զինվորները հյուսիսային Իրաքում սպանել են տասնչորս ապստամբների։

XS
SM
MD
LG