Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների անվտանգությունը


Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունն արձագանքում է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆը մայրաքաղաք Վաշինգտոնում ասաց հետեւյալը.

՚՚Նախագահի ղեկավարությամբ աշխատում ենք տրանսպորտի նախարարության, համերկրային եւ տեղական պաշտոնատարների հետ, որպեսզի անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկենք եւ ավելացնենք մեր տրանսպորտի ու քաղաքացիների անվտանգությունը՚՚։

Վաշինգտոնում երթեւեկող անձինք ասում են, թե հիմնականում ապահով են զգում հասարակական տրանսպորտից օգտվելիս։ Մի ուղեւորուհի ասում է.

՚՚Ինձ բավարար չափով պաշտպանված եմ զգում։ Դա ինձ ետ չի պահի երթեւեկելուց՚՚։

Իսկ մի տղամարդ ավելացրեց հետեւյալը.

՚՚Մենք պարզապես ջանում ենք լինել փոքր-ինչ ուշադիր եւ զգուշանալ կասկածելի գործողութուններից՚՚։

Հոլանդացի այս զույգն ասում է, թե զգույշ են, սակայն անհանգստացած չեն։

՚՚Լսել եմ, որ անվտանգության միջոցները խստացվել են, սակայն չեմ երկյուղում՚՚։

՚՚Մարդիկ չափազանց աչալուրջ են եւ նայում են իրենց շուրջը։ Սակայն, կարծում եմ, ձեռք են առնվել անվտանգության խիստ միջոցներ եւ նրանք հոգում են մեր մասին՚՚։

Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոնդ Թանթերն ասում է, թե ուղեւորները թերեւս մտահոգվելու շատ բան ունեն։

՚՚ԱՄՆ-ում առկա են միլիոնավոր հավանական թիրախներ։ Այդ իսկ պատճառով հասարակական տրանսպորտն արդյունաբերապես զարգացած որեւէ երկրի ծանր կացության մեջ գցելու միջոցներից մեկն է՚՚։

Ամերիկայի համերկրային միջքաղաքային երկաթուղային համակարգը անվտանգության աշխատողներ է վարձում իր բոլոր գնացքներում։

XS
SM
MD
LG