Մատչելի հղումներ

Միգրենի գլխացավերը կանխելու  նոր եղանակ


Նենսի Բյուն տառապում էր միգրենից։

“Ցավն ահավոր էր։ Պարզապես դարձել էի որեւէ բանով զբաղվելու անընդունակ”։

Մի քանի կաթվածներից հետո, բժիշկները հայտնաբերեցին Նենսիի միգրենի պատճառը։ Նրա սրտի աջ եւ ձախ փորոքների միջեւ առկա խոռոչի միջով արյան չափազանց փոքր խիցքերը հասնում են ուղեղին՝ առաջացնելով կաթված։ Դոկտոր Դեյվիդ Դոդիքն ասում է.

“Մեր կարծիքով միգրենից տառապողի ուղեղը գերզգայուն է։ Եթե խիցքը հասնում է ուղեղին, ապա դա կարող է հանգեցնել կաթվածի կամ միգրենի նոպայի”։

Երբ Նենսիի մոտ հետագա կաթվածները կանխարգելելու նպատակով բժիշկները փակեցին նրա սրտի փորոքների միջեւ գտնվող անցքը, վերացավ նաեւ նրա միգրենը։ Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական բաժնից սրտաբան Ջոնաթան Թոբիսն ասում է, թե բուժման այս եղանակը կարելի է կիրառել միգրենից տառապող բազմաթիվ անձանց շրջանում։

“Իմ կարծիքով սա բուժման հիանալի եղանակ է միգրենի գլխացավից տառապող հիվանդների համար”։

Հավելյալ ուսումնասիրություններ կպահանջվեն նախքան միգրենից բուժման այս եղանակի հաստատվելը։

XS
SM
MD
LG