Մատչելի հղումներ

Ապստամբներն Իրաքում


Ապստամբներն Իրաքում շարունակում են հարձակումներ գործել դաշնադրային եւ Իրաքի անվտանգության զինուժերի դեմ՝ կիրառելով ավելի կատարյալ մարտավարություն։

Դաշնադրային զինուժերի կողմից իշխանությունից 2003 թվականին Սադամ Հուսեյնի տապալվելուց հետո ռմբահարումները դարձել են ամենօրյա երեւույթ։ Ապստամբների հարձակումները դարձել են ավելի համակարգված։ Նրանց օգտագործած պայթուցիկ սարքերը նախկինի համեմատությամբ ավելի կատարյալ են։ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի կարծիքով ապստամբությունն իր վերջին շնչում է, սակայն ԱՄՆ-ի գեներալ Ջոն Աբիզեյդն այս մասին ասում է։

՚՚Կարծում եմ, ավելի մեծ թվով օտարերկրացի մարտիկներ են ներթափանցում Իրաք։ Նրանց թվաքանակը չի նվազել՚՚։

Իրաքում դաշնադրային զինուժերի ղեկավար գեներալ Ջոն Վայնսն այս մասին ասում է հետեւյալը։

՚՚Ապստամբները չունեն այլ գաղափարախոսություն բռնարարքներից եւ ուժից բացի։ Նրանք ոչինչ չունեն առաջարկելու Իրաքի ժողովրդին՚՚։

Գեներալ Վայնսի կարծիքով բռնարարքները հիմնականում կատարում են օտարերկրացի մարտիկները։

Բրիգադային գեներալ Ջոն Քասթըրն այս մասին ասում է։

՚՚Նրանց հավաքագրում են Ինտերնետի միջոցով։ Նրանց պատմում են իրաքցիների նկատմամբ կատարվող դաժանությունների մասին՚՚

՚՚Կարծում ենք, Սիրիան օտարերկրացի մարտիկներին օգնում է ներթափանցելու Իրաքի սահմանը՚՚։

ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսն այս մասին ասում է։

՚՚Սիրիայի կառավարությանը պարզապես կասեմ հետեւյալը. Իրաքի հարցում խոսքից պետք է անցնել գործի՚։

Իրաքի արտաքին գործոց նախարար Հոշյար Զեբարին այս մասին ասել է.

՚՚Սիրիան ունի անվտանգության արհեստավարժ գործակալություններ, որոնք կարող են կանխել այս մարդկանց ներթափանցումը՚՚։

Սիրիայի զինվորական պաշտոնատարներն ասում են, թե այդ ուղղությամբ ձեռնարկել են միջոցներ։ ԱՄՆ-ի զինվորական պաշտոնատարներն ասում են, թե ապստամբությանը թերեւս կարելի է վերջ դնել քաղաքական՝ եւ ոչ թե ռազմական միջոցով։

XS
SM
MD
LG