ԱՄՆ ֆոնդային շուկան հերթական անկումն է գրանցել: Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրկնապատկել Կանադայիցներմուծվող մետաղների մաքսատուրքերը՝ ի պատասխան Կանադայի ծրագրերի՝ բարձրացնելու ԱՄՆ արտահանվող էլեկտրաէներգիայիգինը:
Երկօրյա անկման ավարտին երկու կողմերն էլ որոշակի զիջումների են գնացել՝ շուկան թողնելով որոշակի անորոշության մեջ:
ԱՄՆ նախագահը դեռևս նախատեսում է 25%-անոց նախնական մաքսատուրքերի կիրառումը Կանադայի դեմ՝ տեղական արտադրանքիխթանման նպատակով:
«Մենք ճիշտ ենք վարվում։ Մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը»,- նշել է Թրամփը:
Ռամոն Պերեյրասը վերջին 36 տարիներին ղեկավարել է իր «Տաբերնա դել Ալաբարդերո» բիզնեսը, որը դիմակայել է COVID-իհետևանքներին և նախագահ Թրամփի առաջին ժամկետի մաքսատուրքերին:
«Հիշո՞ւմ եք 2018-ը, 2020-ը։ Ասում էին՝ ամեն ինչ կարգավորվելու է։ Քաղաքականությունն էլ իր խաղն ունի, այնպես չէ՞»,- նշել է Պերեյրասը:
Dow Jones-ի արդյունաբերական ինդեքսը երկուշաբթի ընկել է մոտ 900 կետով, իսկ երեքշաբթի՝ մոտ 500 կետով, ինչը բացասաբար էանդրադարձել ամերիկացի Ռոջեր Ֆրեչետի կենսաթոշակային հաշվի վրա:
«Շատ դժվար է տեսնել, թե ինչպես է այդքան մեծ գումարը արագորեն անհետանում։ Կարծում եմ, որ ամբողջ տարվա ընթացքում ձեռքբերված շահույթների մեծ մասն արդեն կորել է»,- ասել է նա:
Ֆինանսական վերլուծաբաններն ասում են, որ տնտեսության վրա բացասական ազդեցություն ունի անորոշությունը:
Փրինսթոնի համալսարանի համաշխարհային տնտեսության փորձագետ Լեյնա Մոսելին նշել է․ «Ներդրողների, բիզնեսների և ամերիկացիսպառողների համար դժվար է կանխատեսել ապագա տնտեսական քաղաքականությունը: Կարծում եմ՝ վստահության վերականգնումնայս հարցում շատ կարևոր է»:
Հարցին, թե արդյոք նա կանխատեսում է հնարավոր տնտեսական անկում, նախագահ Թրամփը պատասխանել է. «Ես նման բանընդհանրապես չեմ տեսնում»։