Չագոս կղզիները, Մադագասկարից մոտ 2500 կիլոմետր դեպի արևելք, 1814 թվականից ի վեր եղել են բրիտանական գաղութ: Դրանք կառավարվում են Մավրիկիոսից, որը պնդում է, թե ապօրինաբար ստիպել են հանձնել կղզիները՝ 1968 թվականին սեփական անկախության դիմաց:
Բրիտանիան բռնի կերպով արտաքսեց Չագոս կղզիների բնակչությանը 1960-70-ականներին, ճանապարհ բացել արշիպելագի ամենամեծ կղզիներից մեկի վրա գտնվող ԱՄՆ ռազմաբազայի համար:
2019-ին Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ Բրիտանիան պետք է զիջի կղզիների վերահսկողությունը Մավրիկիոսին:
Այժմ Լոնդոնը ձգտում է ավարտին հասցնել այդ գործարքը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը անցյալ ամիս օրենսդիրներին ասաց, որ այն կենսական նշանակություն ունի ամերիկյան բազայի ապագան ապահովելու համար:
«Առանց իրավական որոշակիության բազան չի կարող գործել այնպես, ինչպես պետք է: Դա վատ է մեր ազգային անվտանգության համար և նվեր է մեր հակառակորդներին»,-ասել է Քիր Սթարմերը:
Հաղորդվում է, որ Բրիտանիան զիջելու է Չագոս կղզիների ինքնիշխանությունը և 99 տարվա ընթացքում Մավրիկիոսին տարեկան մոտ 116 միլիոն դոլար կվճարի ռազմակայանը պահելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած ամիս հայտարարել էր, որ հակված է հավանություն տալ գործարքին։
Այն նաև ունի Հնդկաստանի աջակցությունը, որը սերտ կապեր ունի Մավրիկիոսի հետ:
Սակայն անվտանգության հետ կապված մտահոգություններ կան: Մեծ Բրիտանիայի Պահպանողական ընդդիմադիր կուսակցությունը առաջարկվող ծրագիրը որակել է որպես «Մեծ Բրիտանիայի ռազմավարական աղետ»:
Չինաստանը աճող տնտեսական հարաբերություններ ունի Մավրիկիոսի հետ: Ոմանք վախենում են, որ այդ կապերը կարող են վտանգել «Դիեգո Գարսիայի» վրա գտնվող ԱՄՆ բազան:
Չինաստանի միջխորհրդարանական դաշինքի անդամ Էվան Ֆաուլերն ասել է. «Մավրիկիոսը բավականին շատ է պարտական Չինաստանին, Պեկինն օգտագործում է դա՝ քաղաքական առավելություններ փնտրելու համար: Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար։ Եվ չինացիներն էլ են դա հասկանում։ Չինացիներն արդեն ռազմական ակտիվություն են ցուցաբերել Չագոս կղզիների շուրջ»։
Փաստաբաններ Ֆրենկի Բոնթեմփսը և Մաքսվել Էվենորը պնդում են, որ Մավրիկիոսը երբեք իրավացի պահանջ չի ունեցել կղզիների նկատմամբ, և դեմ են ինքնիշխանությունը զիջելու Բրիտանիայի առաջարկած գործարքին:
«Մեզ կրկին անտեսում են: Մարդիկ առանց մեզ քննարկում են մեր հայրենիքի ապագան: Մենք զգում ենք, որ պատմությունը կրկնվում է»,-ասել է Ֆրենկի Բոնթեմփսը
Համաձայն գործարքի պայմանների, Չագոսյանները և նրանց ընտանիքները կկարողանան վերադառնալ արշիպելագի կղզիներ, բայց ոչ «Դիեգո Գարսիա», որը կմնա արգելված:
Չագոսցիները ցանկանում են վերադառնալ տուն։ Բայց նրանք անզոր են, քանի որ աշխարհաքաղաքական ուժերը ձևավորում են բանակցությունները կղզիների ապագայի շուրջ: