Մատչելի հղումներ

Թուրքական բանակը կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԵՄ դրոշի ֆոնին։ Բրյուսել, մարտի 9, 2020թ․։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԵՄ դրոշի ֆոնին։ Բրյուսել, մարտի 9, 2020թ․։

Եվրոպան և Թուրքիան փորձում են ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանից բխող սպառնալիքի շուրջ՝ մտահոգության ֆոնին, թե Վաշինգտոնը կարող է անցնել մեկուսացման քաղաքականության։

Եվրոպայի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ հանձնառության նկատմամբ Հին աշխարհում այլևս ի հայտ եկած կասկածների ու եվրոպացի առաջնորդների ջանքերի ֆոնին՝ ուժեղացնել սեփական երկրների զինված ուժերը, Թուրքիան, որի բանակը համարվում է ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդը, կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպայի պաշտպանության գործում, հատկապես՝ Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն իրականացնելու առումով։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի Թուրքիայում էր, և այցն օգտագործեց ևս մեկ անգամ ընդգծելու, թե արևմտյան ռազմուժի ներկայությունն է, որ կարող է երաշխավորել Կրեմլի հետ հնարավոր զինադադարը։

«Երկու հարց շատ կարևոր են՝ ուժեղ ուկրաինական բանակի առկայությունը և Ուկրաինայում Եվրոպայի ու Միացյալ Նահանգների՝ մեր գործընկերների, բանակների տեղակայումը»,- ասել է Զելենսկին:

Զելենսկու խոսքով՝ հարցը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն վաղ է բանակցությունների արդյունքներից հրաարակավ խոսելու համար։

Հայտնի է, որ Էրդողանը սերտ կապեր ունի և՛ Զելենսկու, և՛ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ու ունենալով ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը՝ Թուրքիան կարող է աջակցել Ուկրաինային:

Թուրքական Bayraktar TB2 անօդաչուն։ Արխիվային լուսանկար։
Թուրքական Bayraktar TB2 անօդաչուն։ Արխիվային լուսանկար։

«Եթե կողմերը համաձայնվեն, Թուրքիան կարող է իր զորքերն ուղարկել խաղաղապահ առաքելության համար։ Թուրքիան միացել է ՄԱԿ-ի բազմաթիվ խաղաղապահ առաքելություններին, իսկ թուրքական բանակը շատ հզոր է»,- ասում է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ բացառեց, որ Մոսկվան կհամաձայնվի ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի ներկայությանը Ուկրաինայում:

Սակայն, այդուհանդերձ, թուրքական բանակի նշանակությունը եվրոպական անվտանգության համար կարող է աճել, քանի որ Միացյալ Նահանգները պահանջում է Եվրոպայից ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության գործում:

«Կարծում ենք, որ միասին՝ ընդհանուր դաշինքում լինելու կարևոր մասն է, որ եվրոպացիները առաջ շարժվեն, մինչ Ամերիկան կենտրոնանում է աշխարհի այն տարածքների վրա, որոնք մեծ վտանգի տակ են»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Եվրոպան և Թուրքիան փորձում են ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանից բխող սպառնալիքի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Թեև մարդու իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիայում առկա խնդիրները ստվերել են հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դիտորդների խոսքով՝ Ռուսաստանին առնչվող ընդհանուր մտահոգությունները հիմքեր են ստեղծում անվտանգության շուրջ համագործակցության համար:

«Թուրքիան և եվրոպական երկրներն ունեն նույն աշխարհառազմավարական շահերը։ Եթե հարցնեք Թուրքիային և թուրքական քաղաքականության մշակողներին, ապա նրանց համար երկրի անվտանգության, կայունության և [տարածքային] ամբողջականության հիմնական սպառնալիքը մնում է Ռուսաստանը»,- ասում է Տրիեստի համալսարանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Դոնելին։

Եվրոպացի առաջնորդներն այս շաբաթ երկու հանդիպում անցկացրեցին Փարիզում՝ քննարկելու մայրցամաքի առջև ծառացած սպառնալիքը, և քանի որ թուրքական զինուժի համեմատ եվրոպական բազմաթիվ երկրների բանակներ ուղղակի գաճաճ են, ապա Անկարայի ներկայացմամբ՝ կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի պաշտպանության գործում:

«Եվրոպական դաշնակիցներին կարելի է հասկանալ, թե առանց Թուրքիայի չենք կարող շարունակել ապահովել եվրոպական մայրցամաքի պաշտպանությունն ու եվրատլանտյան անվտանգությունը։ Եվ եթե Թուրքիան պատրաստ է աջակցել եվրոպական անվտանգությանն ու պաշտպանական կարողություններին, ապա այո [կարելի է նման գործ ձեռնարկել]»,- շարունակում է Մեսուք Քասինը:

Ըստ հրապարակումների՝ Թուրքիայի զիուժը մոտ 800 հազար է, ներառյալ՝ պահեստազորը։ Դիտորդները նկատել են, որ ի նշան հարաբերությունների ջերմացման, եվրոպական որոշ երկրներ սկսել են հրաժարվել Թուրքիային ռազմական տեխնիկա վաճառելու արգելքից, քանի որ Անկարան ձգտում է արդիականացնել իր բանակը, ինչը, ըստ եվրոպացի առաջնորդների, այլևս բխում է ողջ Եվրոպայի շահերից:

XS
SM
MD
LG