Մատչելի հղումներ

Ցեղասպանություն վերապրածները պատմում են Դարֆուրի վայրագությունների մասին


Հանան Իդրիսը, 22-ամյա երկու երեխաների մայր, սահմանամերձ Ադրե քաղաքում, Չադ, 14 նոյեմբերի, 2023թ.
Հանան Իդրիսը, 22-ամյա երկու երեխաների մայր, սահմանամերձ Ադրե քաղաքում, Չադ, 14 նոյեմբերի, 2023թ.

Դարֆուրի ու Չադի սահմանին «Ամերիկայի ձայնը» հանդիպել է փախստականների, որոնք սարսափելի պատմություններ են պատմել այն մասին, ինչը Միացյալ Նահանգները որակել է ցեղասպանություն Սուդանում՝ մեղադրելով ռազմականացված Արագ աջակցության ուժերին (Rapid Support Forces):

Նուր Ալ-Լատիֆը փախստական է, և հարյուր հազարավոր մարդկանց նման, ապաստան է գտել Սուդանի Դարֆուր նահանգին հարակից Չադում՝ նախորդ երկու տարիներին էթնիկ հողի վրա տեղ գտած բռնություններից խուսափելու համար:

Նա հոգեբան է, և ժամանակի մեծ մասն անցկացնում է Չադի ու Դարֆուրի սահմանին գտնվող փախստականների այս ճամբարում՝ դաժանությունների միջով անցած մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Հոգեբանական տրավման ճնշող է։ Սիրելիների կորուստը մեծ է. Մահը չափազանց սովորական երևույթ է դարձել։ Որոշ երեխաներ կորցրել են երկու ծնողներին: Նման դեպքերում երեխան է հոգ տանում ողջ մնացած ընտանիքի մասին»,- ասոմ է նա:

Ալ-Լատիֆն ասում է, որ աշխատում է 14-ամյա աղջկա հետ, ով դարձել է իր ընտանիքի գլուխը՝ երկու ծնողների սպանությունից հետո:

«Ամերիկայի ձայնն» ավելի քան մեկ շաբաթ է անցկացրել է Չադի Ադրե քաղաքի փախստականների ճամբարում՝ խոսելով տուժածների հետ:

ԱՄՆ ներկայացմամբ՝ տեղի ունեցածը հանցագործություն է մարդկության դեմ:

Մեզ հետ խոսել ցանկացող փախստականներից մեկի անունն, իր իսկ խնդրանքով, փոխված է, որպեսզի Դարֆուր վերադառնալու պարագայում՝ նա խնդիրների չբախվի:

«Մորս ու եղբորս սպանեցին...։ Իմ տանը սպանեցին...։ Շատ մարդկանց սպանեցին»,- ասում է Ֆաթիման:

Պատմում է, որ այնուհետև՝ Արագ աջակցության ուժերի հետ կապ ունեցող զինյալներն իրեն բռնաբարել են:

Դարֆուրի Էլ Ջենինա քաղաքում հայտնի նկարիչ Մոհամմեդ Իդրիս Ադամն ասում է, որ եղել է Արագ աջակցության ուժերի «սև ցուցակում»: Ստիպված փախել է քաղաքից՝ լքելով այն ամենն, ինչ ուներ, նաև իր սիրելի գործը:

«Ողջ աշխարհը դատապարտում է մարդու իրավունքների խախտումները, և նրանք համաձայնագրեր ունեն կնքված ՄԱԿ-ի հովանու ներքո։ Դարֆուրում կատարված հանցագործությունների համար մեղավորները պետք է դատարանի առաջ կանգնեն»,- ասոմ է Ադամը:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Արագ աջակցության ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի և խմբավորման այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ նկատմամբ:

Ալ-Լատիֆը պատմում է, որ վերապրածների համար հատկապես սարսափելի է գիշերը:

«Ցերեկը նրանք բոլորն էլ, կարծես, լավ են զգում իրենց, բայց գիշերը փողոցներում ամենուր ճիչ է, քաոս է տիրոմ: Անհավատալի է»,- ասոմ է նա:

Չնայած Ադրեում գտնվող դարֆուրցիների ներևկայացմամբ՝ իրենց բախտը բերել է, քանի որ կարողացել են փախչել, սակայն սարսափը չի լքում մարդկանց:

XS
SM
MD
LG