Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի` Թրամփի առաջարկած թեկնածու Էլիզ Ստեֆանիկը կոչ է արել բարեփոխել կառույցը 


Էլիզ Ստեֆանիկ
Էլիզ Ստեֆանիկ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի` նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածու Էլիզ Ստեֆանիկը Սենատում հաստատման նպատակով լսումների ժամանակ հայտարարել է, թե միջազգային այդ կազմակերպությունում առաջ է մղելու Թրամփի «Նախևառաջ Ամերիկան» օրակարգը: 

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի` նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածու Էլիզ Ստեֆանիկը կոչ է արել միջազգային թիվ մեկ կազմակերպությանը հաշվետու լինել:

«ՄԱԿ-ը չի կատարել այս հիմնարար առաքելությունը, և մենք պետք է ավելի խիստ պահանջ ներկայացնենք։ Կիսում եմ նախագահ Թրամփի տեսլականը ՄԱԿ-ի վերաբերյալ, որը առաջին հերթին խաղաղությունն է ուժի միջոցով։ [Պետք է] վերադառնալ այս հիմնարար առաքելությանը, որը խթանում է խաղաղությունն ու անվտանգությունը ողջ աշխարհում»,- ասել է նա:

Ստեֆանիկը ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ է ընտրվել 2014 թվականին 30 տարեկանում: Հանրապետական սենատորներն ընդգծում էին նրա ինտելեկտը:

Հանրապետական սենատոր Շելլի Մուր Կապիտոն նշել է. «Երբ մեզնից շատերը նայում են Միավորված ազգերի կազմակերպությանը, որը կոչված է առաջ մղել խաղաղության և ազատության արժեքները և մարդկային արժանապատվությունը, չենք տեսնում ամերիկյան արժեքների արտացոլում: Տեսնում ենք մոլեգնող հակասեմիտիզմ աշխարհի միակ հրեական պետության դեմ, քանի որ այն բախվում է հարձակումների բոլոր կողմերից: Տեսնում ենք ճնշումներ և ագրեսիվ ավտոկրատների, որոնք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ»:

Ստեֆանիկը սենատորներին ներկայացրել է իր մոտեցումները. «ԱՄՆ-ն մինչ այժմ ՄԱԿ-ի ամենամեծ դոնորն է: Մեր հավաքած հարկերը՝ դոլարները չպետք է մաս կազմեն ամերիկյան շահերին հակասող, հակասեմական կամ խարդախության, կոռուպցիայի կամ ահաբեկչության մեջ ներգրավված կազմակերպություններին աջակցելուն: Մենք պետք է ներդրումներ կատարենք մեր ազգային անվտանգության ամրապնդման և այն ծրագրերում, որոնք կբարձրացնեն ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետությունը»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ջիմ Ռիշը ասել է. «Խելամիտ կլինի գնահատել ՄԱԿ-ի յուրաքանչյուր գործունեություն՝ որոշելու, թե արդյոք այն, ինչ նրանք անում են, ուղղակիորեն ձեռնտու է Ամերիկային»:

ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հակն հակադարձել է. «Միացյալ Նահանգները 1,5 միլիարդ դոլար է պարտք ՄԱԿ-ի բյուջեին: Իսկ ընդհանուր պարտքը [կազմակերպությանը] կազմում է 2,8 միլիարդ դոլար»:

Վերլուծաբան Ջոն Ֆորթիերը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի համար կարող է դժվար լինել փոխել 80-ամյա կազմակերպությունը. «Որոշ ստորադաս կառույցների պարագայում մենք ՄԱԿ-ի ամենամեծ դոնորն ենք: Կա այդ լծակների մի մասը օգտագործելու հնարավորություն, բայց, որպես կանոն, կարողացել ենք օգտագործել այդ լծակները՝ միայն սահմանափակ փոփոխությունների համար»:

Այս ամենի ֆոնին դեմոկրատները մտահոգ էին Ստեֆանիկի նախկին քայլերի առնչությամբ:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ժաննա Շահինն ասել է. «Դուք քվեարկել եք ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների ֆինանսավորման օգտին: ԱՄՆ դուրս մղումը ՄԱԿ-ից մեր հակառակորդների ցանկությունն է, հատկապես՝ Ռուսաստանի ու Չինաստանի»։

ԱՄՆ Սենատում հաստատվելու դեպքում Ստեֆանիկը կլինի Միացյալ Նահանգների 32-րդ դեսպանը ՄԱԿ-ում:

XS
SM
MD
LG