Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման հանգամանքը։ Այդ կապակցությամբ կազմակերպությունն իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է:
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զարկ տալ բարեփոխումներին, որոնք խոստացել են ձեռնարկել, ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը»,-ասված է Freedom House -ի գրառման մեջ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով Վաշինգտոնում էր երկօրյա այցով, հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունում ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Կողմերն ընդգծեցին փաստաթղթի կարևորությունը երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար:
«Սա նշանակալի հանգրվան է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններում: Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,- ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: