Մատչելի հղումներ

Հրադադարից հետո Իսրայելը ձգտում է պահպանել վերահսկողությունը Գազայի նկատմամբ. վերլուծաբաններ


Իսրայելը Գազայի հատվածում
Իսրայելը Գազայի հատվածում

Իսրայելի և «Համասի» միջև հրադադարի համաձայնագիրը թույլ է տալիս իսրայելական ուժերին մնալ Գազայի հատվածում՝ մինչ իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակումը:

Իսրայելի և «Համասի» միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլը նախատեսում է իսրայելական ուժերի մասնակի դուրսբերում Գազայի հատվածից, ինչը թույլ կտա, օրինակ, շրջանի հարավային հատված ապաստանած պաղեստինցիներին վերադառնալ հյուսիսում գտնվող իրենց տներ:

Երկրորդ փուլում իսրայելական բանակը ամբողջությամբ հետ կքաշվի՝ բոլոր պատանդներին ազատ արձակելուց հետո: Բայց այն կարող է ամիսներ տևել:

Վերլուծաբանների խոսքով՝ տակավին հավանական են իսրայելական զինուժի ներխուժումները Գազա:

«Կարծում եմ՝ Գազայում իսրայելական պարբերական հարձակումները կշարունակվեն, բայց դա չի ենթադրում մեծ քանակությամբ ուժեր պահել Գազայում: Պարզապես եմթադրում է տեղաշարժի ազատություն»,- ասել է ռազմական վերլուծաբան Յոնա Բոբը։

Հրադադարից հետո Իսրայելը ձգտում է պահպանել վերահսկողությունը Գազայի նկատմամբ. վերլուծաբաններ
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

Վերլուծաբանների մի մասն էլ այն կարծիքին է, թե Իսրայելը պատրաստվում է երկար ժամանակ պահպանել իր ներկայությունը Գազայի հատվածում:

Իսրայելցիների կողմից 2023 թվականի նոյեմբերին ստեղծված «Նեցարիմ» միջանցքը բաժանում է Գազայի հյուսիսը և հարավը։ Այն վերածվել է լայն, ասֆալտապատ ճանապարհի, որտեղ տեղակայված են իսրայելական տասնյակ բանակային զորանոցներ, ինչը հուշում է երկարաժամկետ ռազմական ներկայության մասին:

Իսրայելի պաշտպանության բանակից փոխանցում են՝ Գազայում տեղակայման ժամկետի հարցը որոշում է կառավարությունը։

«Թե որքան ժամանակ ենք այնտեղ լինելու, մեր կառավարության որոշումն է։ Բազմիցս ասել ենք, եթե պետք լինի, 24 ժամվա ընթացքում կարող ենք մաքրել այդ տարածքը»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Նադավ Շոշանին։

«Համասի» ներկայացուցիչների խոսքով՝ իրենք են հաղթել ռազմական գործողությունների արդյունքում, և, օրինակ, կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար Խալիլ ալ-Հայյան վստահեցնում է, թե Իսրայելը չի կարողացել հասնել Գազայում իր նպատակներին։

Որոշ իսրայելցի վերլուծաբաններ զգուշացնում են՝ «Համասը» շարունակում է իրենից ուժ ներկայացնել, և եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորամիավորումները Գազայի հատվածից, կարող է խնդրի բախվել։

««Համասը» դեռ ամբողջական ռազմական պարտություն չի կրել, դեռ վերահսկում է Գազայի հատվածը: Դրանք Իսրայելի երկու կարևորագույն նպատակներն էին, որոնք սահմանվել էին կառավարության կողմից, և դրանք դեռ չեն իրականացվել: Ահա թե ինչու այս կոնկրետ գործարքը ռազմավարական առումով լավ բան չէ, բայց բարոյահոգեբանական և ազգային տեսակետից՝ մեր ժողովրդին հետ բերելու համար է»,-ասել է Իսրայելի պաշտպանության բանակի նախկին խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։

Իսրայելական բանակի ներկայացմամբ՝ նպատակ կա Գազայի հետ սահմանի երկայնքով առնվազն մեկ կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծել՝ որպես երաշիք, որ 2023 թվականի հոկոտեմբերի 7-ին Իսրայել «Համասի» իրականացրած ներխուժումը չի կրկնվի:

XS
SM
MD
LG