Մատչելի հղումներ

Ոմանք քննադատում էին Բայդենին՝ Կիևին անհրաժեշտ սպառազինություն չառաքելու, մյուսները՝ Ուկրաինայի ուղղությամբ չափազանց շատ ծախսելու համար


ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ իր վարչակազմի ներքո տեղի ունեցած ԱՄՆ ամրապնդումը լավ «հիմք է ստեղծել» Թրամփի՝ գալիք վարչակազմի համար: Ըստ Բայդենի՝ Ուկրաինային ցուցաբերած ԱՄՆ աջակցությունը կօգնի Կիևին Կրեմլի հետ բանակցություններում:

Շուտով կբոլորի Ուկրաինայում ընթացող պատերազմի երրորդ տարին, և պաշտոնավարման ավարտից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադարձել է իր վարչակազմի նպատակներին ուկրաինական հակամարտության հարցում։

«Նախ, համախմբել ենք աշխարհը՝ պաշտպանելու Ուկրաինան: Այնուհետև, խուսափել ենք երկու միջուկային տերությունների միջև պատերազմից։ Երկուսն էլ արել ենք»,- ասել է Բայդենը:

Սակայն ոմանք այն կարծիքին են, թե Բայդենը չափազանցնում է Ռուսաստանի հետ միջուկային առճակատման հնարավորությունը:

«Այն ստիպեց մեզ, որ ժամանակին մեր մի ձեռքը կապենք մեր մեջքի հետևում, և պահանջեցինք, որ ուկրաինացիները նույնպես կռվեն մի ձեռքով»,- ասում է ՄըքՔեյնի ինստիտուտի ղեկավար Էվելին Ֆարկասը:

Բայդենը պաշտպանել է Ուկրաինայի հարցում իր քաղաքականությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00


Այլ կերպ ասած, ըստ դիտորդների, նման մտահոգությունը հետ պահեց Վաշինգտոնին ամենից արդյունավետ, մահաբեր զենքերը Կիև ուղարկելուց: Բայց զուգահեռաբար՝ որոշ հանրապետականներ քննադատում էին Բայդենին, որ նրա վարչակազմը չափազանց շատ է ծախսել Ուկրաինային օգնելու համար:

Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 66 միլիարդ դոլար, ներառյալ Բայդենի կողմից անցած շաբաթ հատկացրած 500 միլիոն դոլարը, որը վերջինն է դեմոկրատների իշխանության օրոք:

«[Ուկրաինային աջակցելու] մեր պարտավորություններից մի քանիսի վերաբերյալ կան կնքված պայմանագրեր կամ դրանք առաքման ճանապարհին են և կժամանեն առաջիկա շաբաթներին, բայց այդ ամենը արդեն տեղի կունենան [ԱՄՆ] հաջորդ վարչակազմի օրոք»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայք Քարփենթերը:

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ հայտարարելով, թե ջանքեր չի խնայելու հնարավորինս շուտ ավարտին հասցնել ուկրաինական պատերազմը:

«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Այդ մասին նա ասել է նույնիսկ հրապարակավ, և մենք պետք է ավարտենք այդ պատերազմը: Արյունալի խառնաշփոթ է»,- ասել է Թրամփը:

Բայդենի օրոք նպատակն էր օգնել Ուկրաինային որքան անհրաժեշտ է: Թրամփի օրոք, ով երկուշաբթի ստանձնում է պաշտոնը, կարող է այլ նպատակ լինել։

«Կարծում եմ, ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելը, Թրամփի կարողությունը ցույց տալը, թե միջնորդ է ու հաշտարար, աշխարհը ձևավորող, օրակարգում են լինելու»,- ասում է Գերմանական «Մարշալ» հիմնադրամի հետազոտող Քրիստին Բերզինան:

Եվրոպայում շատերն են մտահոգ թե Թրամփի քաղաքականությունը կարող է լինել հարկադրել Ուկրաինային՝ իր որոշ տարածքների նկատմամբ ընդունել Ռուսաստանի օկուպացիան:

XS
SM
MD
LG