Մատչելի հղումներ

Թրամփի հակամենաշնորհային միջոցառումների հիմնական թիրախը խոշոր տեխնոլոգիական ընկերություններն են


Առևտրի դաշնային հանձնաժողովի մասնաշենք
Առևտրի դաշնային հանձնաժողովի մասնաշենք

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածուն, ով ղեկավարելու է Միացյալ Նահանգների Առևտրի դաշնային հանձնաժողովը, խոստանում է ընդլայնել գործակալության ջանքերը՝ վերացնելու տեխնոլոգիական հսկաների մենաշնորհները՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով խոսքի ազատությանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Առևտրի դաշնային հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնում է Էնդրյու Ֆերգյուսոնին: Այս դաշնային գործակալությունը վերահսկում է հակամենաշնորհային և սպառողների իրավունքները պաշտպանող օրենքների կիրարկումը։

Հանրապետական Ֆերգյուսոնն արդեն հանձնաժողովի անդամ է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջադրած երկկուսակցական հինգ հոգանոց խորհրդի կազմում, որը հաստատվել է 2024 թվականին։ Ֆերգյուսոնի խոսքով՝ սպառողների պաշտպանությունը և մրցակցությունը կուսակցական պատկանելիություն չեն կարող ունենալ։

Ֆերգյուսոնը նախկինում եղել է Վիրջինիա նահանգի գլխավոր դատախազի տեղակալ, ինչպես նաև սենատոր Միթչ ՄըքՔոնելի գլխավոր խորհրդական: ՄըքՔոնելի խոսքով՝ «երբ Ֆերգյուսոնը ստանձնում է որևէ մարտահրավեր, նա գնում է մինչև վերջ»։

Ո՞ւմ է Թրամփը նշանակելու Առևտրի դաշնային հանձնաժողովի նախագահ
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Նոր պաշտոնում Ֆերգյուսոնը խոստացել է «պայքարել բյուրոկրատիայի դեմ՝ նախագահ Թրամփի օրակարգն իրականություն դարձնելու համար»՝ նշելով, որ իր ուշադրության կենտրոնում կլինեն գերատեսչության աշխատանքը բիզնեսի համար բարենպաստ դարձնելու ուղղությունները: Նա հատուկ նշել է, որ ավելացվելու են սոցիալական հարթակների ստուգումները։

«Ֆերգյուսոնը հատկապես կենտրոնացած է տեխնոլոգիական հարթակների վրա՝ ինչպես նրանց տնտեսական գերակայության, այնպես էլ պահպանողական հայացքների ենթադրյալ գրաքննելու պատճառով»,- ասում է Բիլ Բայերը, Բրուքինգսի ինստիտուտի ներկայացուցիչը։

Թրամփն ու հանրապետականների մեծ մասը հաճախ են թիրախավորում սոցիալական հարթակները՝ բովանդակության մոդերացիայի պատճառով։ Օրինակ, նրանք բազմիցս խոսել են COVID-19 համավարակի վտանգավորությունը կասկածի տակ առնող մարդկանց գրառումների և 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումը գրոհին հաջորդած Թրամփի մեկնաբանությունների հեռացման մասին՝ այն համարելով պահպանողական ձայների դեմ գրաքննություն։

Թրամփը խնդրին անդրադարձել է իր նախընտրական արշավի կայքում։

«Այսօր հայտարարում եմ ձախակողմյան գրաքննության [կողմից հաստատված] ռեժիմը վերացնելու և բոլոր ամերիկացիների համար ազատ խոսքի իրավունքը վերականգնելու իմ ծրագրի մասին»,- նշել է Դոնալդ Թրամփը։

Անցած տարի ԱՄՆ Գերագույն դատարանը երկու գործերով վճիռ է կայացրել հօգուտ սոցմեդիա ընկերությունների կողմից իրականացվող բովանդակության մոդերացիայի։

Ֆերգյուսոնի խոսքով՝ հակամենաշնորհային օրենքը կարող է այլ ուղի առաջարկել Թրամփի խոստումը կյանքի կոչելու համար։

«Հարց է՝ արդյո՞ք նա կարող է իրականում օգտագործել Առևտրի դաշնային հանձնաժողովի լիազորությունները՝ վերահսկելու սոցիալական հարթակները՝ համոզվելու համար, որ դրանցում չի տարածվում վատ կամ ոչ ճշգրիտ բովանդակություն։ Հարթակների վրա նույնպես տարածվում է [ԱՄՆ սահմանադրության] Առաջին փոփոխությունը, ինչպես թերթերի կամ մեզնից յուրաքանչյուրի վրա»,- նշում է Բիլ Բայերը։

Հանձնաժողովի ներկայիս նախագահ Լինա Խանի ղեկավարությամբ արդեն դատական հայցեր կան Meta-ի և Amazon-ի դեմ՝ հակամրցակցային գործունեության համար։

Դիտորդների կարծիքով՝ բովանդակության մոդերացիայի վերահսկողության մեծացումը կամ դրա սպառնալիքը կարող են բեկումնային լինել, որից հետո խոշոր տեխնոլոգիական ընկերությունները կարող են ավելի մոտ կանգնել Թրամփի օրակարգին։

Օրինակ, անցած շաբաթ Meta-ն հայտարարեց, թե դադարեցնում է փաստերի ստուգման ծրագիրը Facebook-ում և Instagram-ում։

XS
SM
MD
LG