Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը դեմոկրատների համերկրային համագումարի երրորդ օրն ընդունեց կուսակիցների առաջարկը՝ ընթացող ընտրապայքարում ստանձնել ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի կարգավիճակը։ Համագումարի երրորդ օրը բացեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Քորի Բուքերը։