Մատչելի հղումներ

 
Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունն ԱՄՆ ներքաղաքական պայքարում

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունն ԱՄՆ ներքաղաքական պայքարում


Արհեստական բանականություն
Արհեստական բանականություն

Բազմաթիվ են կարծիքները, թե ԱՄՆ նախընտրական քարոզարշավում արհեստական բանականության կիրառությունը որքան խոցելի է դարձրել ամերիկացի ընտրողներին, որովհետև այն կարող է ապատեղեկատվություն տարածել այս կամ այն թեկնածուի օգտին, կամ ծառայել օտարերկրյա կառավարությունների շահերին:

Արհեստական բանականությունը ակտիվորեն օգտագործվում է ամերիկյան նախընտրական արշավում։ Օրինակ, այս լուսանկարը, ուր պատկերված է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը ողջագուրվում վարակիչ հիվանդությունների հայտնի մասնագետ, դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հետ, կամ Ջո Բայդենի այս կեղծ ուղերձը, ուր ԱՄՆ նախագահը Նյու Հեմփշիրի ընտրողներին իբր կոչ է անում չմասնակցել փրայմերիզներին:

«Ընտրություններից 24 ժամ առաջ ինչ-որ մեկը հրապարակում է ապատեղեկատվություն։ Դժվար է հակազդել դրան, և այն կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա»,- ասում է Բրուքինգզի ինստիտուտի փորձագետ Էլեյն Քամարկը:

Ռիջուլ Գուպտայի գլխավորած DeepMedia ընկերությունը օգնում է Պենտագոնին հայտնաբերել կեղծիքները:

Ինչպե՞ս հակազդել արհեստական բանականության չարաշահմանը ամերիկյան ընտրություններում
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

«Մոտ 15 րոպե է պահանջվում կեղծիք ստեղծելու համար: Առցանց բազմաթիվ անվճար ծառայություններ կան: Եթեցանկանում եք վճարել ավելի լավ որակի նյութի համար, ապա 30 վայրկյան տևողությամբ աուդիո հոլովակը կարող է երկու ցենտ արժենալ»,- ասում է նա։

Փաստաբան և խոսքի ազատության պաշտպան Արի Քոնը նշում է. «Շատ խոսակցություններ են եղել Ռուսաստանի մասին, բայց Չինաստանը նույնպես ակտիվ է այստեղ՝ ներգրավվելով արհեստական բանականության մրցավազքում և փորձելով առաջ անցնել այս ոլորտում»:

Քոնի խոսքով, նման գործողությունները նպատակ ունեն ազդել ամերիկացիների կարծիքի վրա` ի նպաստ օտար շահերի:

Թեև ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները և սոցցանցերը հանձնառություն են ստանձնել կարգավորել արհեստական բանականության կիրառմամբ քաղաքական արշավները, սակայն ներկայում ոլորտը կարգավորող դաշնային օրենքներ չկան:

«Շատ դժվար է կարգավորել քաղաքական խոսույթը Միացյալ Նահանգներում։ [Սահմանադրության] առաջին փոփոխությունը պաշտպանում է քաղաքական խոսքը: Չենք ցանկանում, որ իշխանությունները խառնվեն ընտրությունների ընթացքին»,- ասում է Քոնը:

Գուպտայի կարծիքով, դյուրին գործ չէ տարբերակել կեղծիքը:

«Եթե աուդիո նյութի որակը վատ է, այն հուշում է, որ կարող է ստեղծված լինել արհեստական բանականության միջոցով։ Կամ օրինակ, եթե ինչ-որ մեկի հետ տեսազանգի միջոցով շփվում եք և կարծում եք, որ ֆեյք է, ապա խնդրեք նրան պտտվել դեպի իր աթոռը: Եթե չի անում, ուրեմն, հավանաբար, ֆեյք է»,- ասում է Ռիջուլ Գուպտան:

Քոնի խոսքով, արհեստականբանականությունն, անշուշտ, կարելի է դրական կերպով օգտագործել քաղաքականության մեջ։ Օրինակ, իր օգնությամբ կարելի է ավելի լավ պատկերացում կազմել ընտրողների վերաբերյալ, որը կօգնի թեկնածուներին` հարմարեցնել իրենց քաղաքական խոսույթը ընտրողների կարիքներին։

Հոդվածի պատրաստմանը մասնակցել է Ամերիկայի ձայնի լրագրող Իվաննա Պիդբորսկայան

XS
SM
MD
LG