Մատչելի հղումներ

 
Թեև մենք չենք փնտրում էսկալացիա, կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն

Թեև մենք չենք փնտրում էսկալացիա, կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել է պետքարտուղարությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա: Թեև մենք չենք փնտրում էսկալացիա, կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը, և, ինչպես նախագահն է հստակեցրել, պաշտպանելու ենք ԱՄՆ-ի անձնակազմին։ Առաջիկա ժամերին և օրերին ես խորհրդակցելու եմ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարության տեքստում:

XS
SM
MD
LG