Մատչելի հղումներ

Թրամփն ու Բայդենը քարոզարշավի մեջ են. քաղաքական պայքարը շարունակվում է


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբի ներկայացուցիչները առանձնահատուկ ուշադրություն չեն դարձել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի կողմից շաբաթ օրը իրականացրած ռեկորդային դրամահավաքին: Դիտորդների կարծիքով, դա անշուշտ բավարար չէ Սպիտակ տուն վերադառնալու համար։

Օրերս՝ հերթական միջոցառմանը Թրամփի քարոզարշավն իրականցնող թիմը սահմանեց դրամահավաքի նոր ռեկորդ, երբ շաբաթ օրը Ֆլորիդայի Փալմ Բիչ բնակավայրում մեծահարուստ հովանավորների համար կազմակերպված երեկոյին հավաքեց ավելի քան 50 միլիոն դոլար:

Սպիտակ տան նախկին ղեկավարը ևս տպավորված էր․ «Նրանք ցանկանում են նպաստել Ամերիկան կրկին հզոր դարձնելու գործին: Ե՛վ հարուստները, և՛ անապահովները ցանկանում են անել այդ։ Բոլորը ցանկանում են փոփոխություններ: Երկիրն, իսկապես, վատ վիճակում է: Ծիծաղի առարկա ենք դարձել ողջ աշխարհի առջև, բայց շատ արագ կփոխենք այդ»,- ասել է Թրամփը:

Դեմոկրատական կուսակցության նախագահի փաստացի թեկնածու Ջո Բայդենի քարոզարշավի թիմը նույնպես հրապարակել է հանգստյան օրերին իրականացրած իր դրամահավաքի արդյունքերը:

Քաղաքական պայքարը շարունակվում է. Թրամփն ու Բայդենը քարոզարշավի մեջ են
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի թիմի ներկայացուցիչ Քևին Մունյոզը կիրակի «Ամերիկայի ձայնին» փախնցել է, որ 1․6 միլիոն ամերիկացիներ ներդրումներ են կատարել Բայդենի վերընտրության համար, և մանրամասնել է, թե ինչպես են պատրաստվում ծախսել կուտակված 192 միլիոն դոլարը:

«Ավելի քան հարյուր գրասենյակներ են բացվելու տարբեր նահանգներում: Հարյուրավոր աշխատակիցներ են պատրաստվում այդտեղ աշխատելու համար։ 30 միլիոն դոլար է տրամադրվելու մեդիայում մեր քարոզարշավին, ինչը պատմականորեն ամենից բարձր թիվն է։ Նախաձեռնություններ՝ լատինաամերիկացի և աֆրոամերիկացի ընտրողների շրջանում քննարկումների ծավալման համար»,- ասում է Մունյոզը:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը առանձնահտուկ ուշադրություն չհատկացրեց Թրամփի նախընտրական թիմի կողմից իրականացված դրամահավաքի թվերին:

«Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի գլխավոր հովանովորները բուժքույրերն ու ուսուցիչներն են: Մենք ուժ են տալիս աշխատավոր մարդիկ, և սա կտրուկ հակասության մեջ է Դոնալդ Թրամփի քարոզարշավի հետ: Հենց սա՛ է հաղթելու ընտրություններում»,- ասում է Մունյոզը։

Դիտորդները միակարծիք են՝ միայն գումարը բավարար չէ ո՛չ Բայդենի, ո՛չ էլ Թրամփի հաղթանակի համար:

«Խնդիրը, որին բախվում է նախագահ Բայդենը՝ իր կուսակցության ներսում առկա բազմաթիվ խմբերն են, ինչպես նաև, թե ինչպես թակել չկողմնորոշված ընտրողների դուռը, այն մարդկանց դուռը, ովքեր, միգուցե, դժգոհ են հանրապետականներից»,- ասում է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Մարկ Հանսենը։

«Թրամփի հենարանն ամուր է: [Իր շուրջն են] բազմաթիվ խանդավառ, նվիրված ու գործին լծվելու պատրաստ անհատներ, բայց վստահ չեմ, որ հավաքված գումարը վկայում է, թե իր ընտրողների թիվը ընդլայնվել է»,- ասում է Այովա նահանգի համալսարանի պրոֆեսոր Ստեֆեն Շմիդտը:

Թրամփի նախընտրական քարոզարշավի թիմը անպատասխան է թողել նախկին նախագահի հետ հարցազրույց անցկացնելու «Ամերիկայի ձայնի» առաջարկը։

Դոնալդ Թրամփի նախընրական կայքից ըեղեկանում ենք, որ Սպիտակ տան նախկին ղեկավարն ապրիլի 13-ին հանրահավաք է անցկացնելու Փենսիլվանիայում:

Բայդենի նախընտրական օրակարգը ևս հագեցած է առաջիկա շաբաթ։

«Նա վաղը մեկնում է Մեդիսոն [Վիսկոնսին նահանգ]՝ խոսելու ուսանողական վարկերի մասին: Եվս մեկ դրամահավաք ունի: [Նախագահն] ամեն օր խոսելու է ընտրողների հետ, ինչը որոշիչ է գալիք ընտրությունների համար՝ այս պահից սկսած մինչև նոյեմբեր»,- ասում է Քևին Մունյոզը:

Նրա փոխանցմամբ, դեմոկրատների հերթական դրամահավաքը նախատեսված է այս շաբաթ Չիկագոյում: Ջո Բայդենը ԱՄՆ գործող նախագահ է, և քարոզարշավին զուգահեռ անհրաժեշտ է ժամանակ ու ջանք հատկացնել երկրի ներքին և միջազգային գործերին։ Օրինակ, առաջիկայում Վաշինգտոնում սպասում են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային:

XS
SM
MD
LG