Մատչելի հղումներ

Այսօր տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում


Տեխասում մարդիկ պատրաստվում են արևի խավարմանը
Տեխասում մարդիկ պատրաստվում են արևի խավարմանը

Երկուշաբթի աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ականատես կլինեն բացառիկ իրադարձության՝ Արեգակի ամբողջական խավարմանը։

Արեգակի ամբողջական խավարումը տեղի է ունենում, երբ, կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և հեռավորությունից, Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արևը:

Խավարումները կարող են լինել նաև մասնակի կամ օղակաձև: Ապրիլի 8-ի խավարումն ամբողջական խավարում է, ինչը նշականում է որ Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը։

ԱՄՆ-ում ամբողջական խավարումը տեսանելի կլինի Տեխասում, հարավարևելյան Օկլահոմայում, Արկանզասում, Միսսուրիի հարավ-արևելքում, Թենեսիի և Կենտուկիի որոշ շրջաններում, հարավային Իլինոյսում, Ինդիանայում, հյուսիսային և արևմտյան Օհայոյում, Միչիգանի հարավային մի փոքր շրջանում, Փենսիլվանիայի հյուսիսարևմուտքում, Նյու Յորք նահանգի հյուսիսային սահմանի երկայնքում, ինչպես նաև հյուսիսային Վերմոնտում, Նյու Հեմփշիրում և Մենում։

Հաջորդ անգամ ԱՄՆ-ում նմանատիպ երևույթի հնարավոր կլինի ականատես լինել 2044 թվականի օգոստոսին։

XS
SM
MD
LG