Մատչելի հղումներ

Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման արդյունքում


Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին
Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին

Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին։ Ստոկհոլմում պաշտոնյաները չեն թաքցնում՝ գլխավոր պատճառը Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիան է Ուկրաինայի դեմ։ Հյուսիսատլանտյան դաշինքին սկանդինավյան երկրի անդամակցության մասին հայտարարվեց, երբ ալյանսը լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում:

Ուկրաինացի հրշեջները հինգշաբթի «սանրում» էին Նիկոպոլ քաղաքի առևտրի կենտրոններից մեկը, որը նախօրեին ենթարկվել էր ռուսական ուժերի հրիթռակոծությանը:

Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա շարունակում է ամեն օր մահ ու ավերածություններ բերել, բայց նաև նպաստել է արևմտյան երկրների համախմբմանը: Հինգշաբթի օրվանից Շվեդիան այլևս ՆԱՏՕ-ի 32-րդ անդամ-պետությունն է, ինչի մասին պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մինչ 2022 թվականի փետրվար՝ Պուտինի կողմից Ուկրաինա ներխուժումը, եթե հայացք նետեիք սոցհարցումներին, շվեդների մեկ երրորդից պակասն էր կողմ ՆԱՏՕ-ին միանալուն: Ներխուժումից հետո շվեդ ժողովրդի երեք քառորդը հստակ հայտարարեց [ՆԱՏՕ-ին] միանալու ցանկության մասին: Շվեդները գիտակցում են շատ կարևոր մի բան՝ եթե Պուտինը փորձում է ջնջել մի հարևանի քարտեզի երեսից, նա կարող է կանգ չառնել»,- ասել է Բլինքենը:

Զելենսկին ողջունել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչը թույլ կտա պաշտպանվել «ռուսական չարիքից»
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00


Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ընդգծել է՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայում անվտանգության միջավայրը երբեք այսքան լուրջ չի եղել:

«Եզակի հնարավորություններ ունենք՝ նպաստելու ցամաքում, օդում, ծովում [անվտանգության ապահովմանը]: Մեր օգնությունն Ուկրաինային [այդ աջակցության] հիմնարար մասն է։ Ուկրաինան խիզախորեն պայքարում է իր ազատության համար, բայց նրանք նաև պաշտպանում են եվրոպական ազատությունը»,- ասել է Քրիստերսոնը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Ստոկհոլմի անդամակցությունը ալյանսին։

«Եվրոպայում ևս մեկ երկիր դարձավ ավելի պաշտպանված ռուսական չարիքից: Երբ մեկ երկրի անվտանգությունը երաշխավորված է, և երբ այդ երկիրը կարողանում է, իրոք, ամրապնդել ընդհանուր անվտանգությունը, բոլորը շահում են»,- ասել է Զելենսկին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն մանրամասնել է, թե Կրեմլն ինչպես է պատրաստվում արձագանքել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը։

«Արդեն իսկ կազմակերպչական որոշումներ են կայացվել, ստեղծվել են Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգները, այնտեղ տեղակայվելու է լրացուցիչ սպառազինություն, որը համարժեք կլինի այն սպառնալիքներին, որոնք կարող են ի հայտ գալ Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքներում»,- ասել է Լավրովը։

Ի ցույց դնելու իր ուժն ու միասնականությունը՝ այս երկուշաբթի ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ սկսեց ալյանսի պատասխանատվույթան գոտու հյուսիսային հատվածում։ Այդ զորավարժությունները դաշինքի ավելի մեծ վարժանքների մասն են, որոնք կշարունակվեն մի քանի ամիս:

XS
SM
MD
LG