Մատչելի հղումներ

Բլինքենը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը հորդորել է կողմերին միասին հաղթահարել մնացած հարցերը. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, լրագրողների ճեպազրույցին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ անցած օրերին Մյունխենում պետքարտուղար Բլինքենի հանդիպումը երկու երկրների առաջնորդների հետ այդ հարցին էին նվիրված։

Հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է արձագանքել` հավելելով, որ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ հանդիպմանը հորդորել է միասին աշխատել այդ ուղղությամբ։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և պետքարտուղարը դա է քննարկել երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում փոխանցել է Միլլերը։

XS
SM
MD
LG