Մատչելի հղումներ

Հայազգի բանաստեղծ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանն առաջին օտարազգին է, որի աճյունը տեղափոխվել է Փարիզի պանթեոն


Որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միսակ Մանուշյանը Փարիզի շրջանի դիմադրության մարտիկների («Groupe Manouchian») հրամանատարն էր՝ պայքարելով նացիստների դեմ։ Մանուշյանը մահապատժի է ենթարկվել Մոն-Վալերիենում՝ 1944 թվականի փետրվարին:

XS
SM
MD
LG