Մատչելի հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը մտահոգություն է հայտնել այս օրերին արձանագրված հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ ու ընդգծել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Միլերը նշել է. 

«Մենք մտահոգված ենք մահացու ելքով ռազմական բախումների մասին տեղեկությամբ, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խափանում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է: Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով կարգավորվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հանձնառու է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին»,- ասել է Մեթյու Միլերը:

XS
SM
MD
LG