Մատչելի հղումներ

Վաշինգտոնն աջակցում է Երևանի ու Բաքվի շարունակական երկխոսությանը


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլեր

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Խոսնակը հրաժարվեց պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Երևանն ու Բաքուն շարժվում են դեպի ուղիղ երկխոսություն ու ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնն այս կապակցությամբ: Միլերը հավելեց.

«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այս հարցի շուրջ երկխոսության շարունակմանը: Կարծում ենք, որ սա կայուն կարգավորմանը հասնելու լավագույն միջոցն է, և հետամուտ ենք լինելու դրան»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG