Մատչելի հղումներ

Իսրայելցի պատանդների ընտանիքները անհանգստացած են՝ ժամանակին զուգահեռ նվազում է նաև իրենց հարազատներին ողջ վերդարձնելու հավանականությունը


Իսրայել-Պաղեստին հակամարտության պատանդներ
Իսրայել-Պաղեստին հակամարտության պատանդներ

Գազայում պահվող 136 իսրայելցի պատանդների ընտանիքների ներկայացմամբ, իրենց հարազատներին ողջ տուն վերադարձնելու ժամանակը սպառվում է, սակայն Իսրայելի կառավարությունը դեռ հակված չէ որևէ գործարքի գնալ «Համասի» հետ, ինչը, ըստ Թել Ավիվի, կարող է խմբավորմանը ժամանակ տալ՝ ուժերը վերականգնելու համար:

Գազայում պահվող 136 իսրայելցի պատանդների ընտանիքների ներկայացմամբ, իրենց հարազատներին ողջ տուն վերադարձնելու ժամանակը սպառվում է, սակայն Իսրայելի կառավարությունը դեռ հակված չէ որևէ գործարքի գնալ «Համասի» հետ, ինչը, ըստ Թել Ավիվի, կարող է խմբավորմանը ժամանակ տալ՝ ուժերը վերականգնելու համար:

Հոկտեմբերի 7-ին՝ Գազայի սահմանին մոտ անցկացվող երաժշտական փառատոնի ժամանակ «Համասի» գրոհայինների կողմից առևանգված Նոա Արգամանին դարձել է Գազայում պահվող 136 պատանդների խորհրդանիշը:

Այս շաբաթ Արգամանին հայտնվեց «Համասի» տարածած տեսանյութում՝ խնդրելով Իսրայելի կառավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները՝ պատանդներին փրկելու համար: Երիտասարդ կինը պատմում է, թե ինչպես է վիրավորվել, ինչպես են իսրայելցի պատանդներից երկուսը իբր սպանվել իսրայելական ավիահարվածների հետևանքով: Տեսանյութն ավարտվում է ենթադրաբար զոհված պատանդների պատկերներով:

Ըստ իսրայելական կողմի, տեսանյութը «Համասի» քարոզչություն է, որը չի կարող արժանահավատ լինել, սակայն իրենք փորձում են ճշտել՝ արդյո՞ք պատանդների շարքում իսրայելական հարվածներից զոհված մարդիկ կան:

«Դադարեցրեք այս խելագարությունը և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին։ Քանի դեռ կենդանի ենք, մեզ տուն վերադարձրեք»,- ասում է Նոան:

Արգամանիի մայրը ծանր հիվանդ է և խնդրել է Իսրայելի, օտար երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին օգնել իրեն՝ մահվանից առաջ տեսնել դստերը: Նոայի մայրը չինուհի է, և հայտնի է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Չինաստանի կառավարությանը՝ օգնել Նոային ազատ արձակելու գործում:

Գազայում պատանդ մնացած իսրայելցի այլ երիտասարդ կանանց ընտանիքները մտահոգ են, որ նրանք կարող են ենթարկվել շարունակական բռնությունների, սեռական ոտնձգությունների:

«Համասի» ձեռքում գտնվող Ռոմի Գորենի քույրը՝ Յարդեն սարսափած է ազատ արձակված կին պատանդների պատմություններից․ «Ամեն րոպե ինչ-որ բան կարող է պատահել: Ամեն րոպե նրանք կարող են որոշել վնասել մարդկանց, հոգեկան, ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկել: Իսկ նրանք՝ [պատանդներն] անօգնական են: Ի՞նչ կարող են անել, նույնիսկ չեն կարող դիմադրել, որովհետև կյանքով կհատուցեն»:

Մոտ 240 պատանդներից անցած տարվա նոյեմբերին «Համասը» ազատ արձակեց ավելի քան 100-ին՝ ժամանակավոր հրադադարի և մոտ 240 պաղեստինցի բանտարկյալների ազատության դիմաց:

«Համասը» հայտարարել է, որ մյուս պատադներին ազատ կարձակի կրակի դադարեցման դիմաց: Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դիրքորոշումն է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ «Համասը» ոչնչացված չէ և բոլոր պատանդներն ազատ արձակված չեն:

Պատանդների հարազատների մի մասը թերահավատ է, թե հնարավոր է այդ երկու նպատակները զուգահեռաբար իրականացնել:

Ջոնաթան Դեկել Չենի որդին՝ Սագույը պատանդներից մեկն է․ «Նախորդ մեկ ամսվա ընթացքում հայտարարվել է մոտ 10 պատանդի մասհվան մասին: Նրանց մարմինները դեռ «Համասի» մոտ են: Չենք ցանկանում, որ սա շարունակվի»։

Նախորդ 50 օրերին պատանդներին առնչվող միակ գործարքը ձեռք է բերվել Կատարի և Կարմիր խաչի միջնորդությամբ և վերաբերում է առաջիկա օրերին պատանդներին դեղորայքի մատակարարմանը։

XS
SM
MD
LG