Մատչելի հղումներ

Երիտասարդ ամերիկացիերը հավանություն չեն տալիս Բայդենի քաղաքականությանը Գազայի հարցում. «The New York Times»


Ցուցարարները՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, 24 նոյեմբերի, 2023թ.
Ցուցարարները՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, 24 նոյեմբերի, 2023թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ քվեարկեց Գազայի հատվածին լրացուցիչ օգնություն նախատեսող բանաձևին։ ԱՄՆ-ն ու ՌԴ-ը ձեռնպահ են մնացել։ 13 պետություն կողմ է քվերակել։ Դեմ չկար։ Այս ֆոնին` Իսրայելին աջակցող Վաշինգտոնի դիրքորոշումն աստիճանաբար ավեկի քիչ կողմնակիցներ է գտնում միջազգային ասպարեզում։

Պաղեստինյան կողմի ներկայացմամբ, Գազայում` ռազմական գործողությունների պատճառով զոհերի թիվն այլևս 20 հազար է:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ վետոյից խուսափելու համար` օրեր տևած ինտենսիվ բանակցություններից հետո, ուրբաթ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը կողմ քվերակեց Գազայի հատվածին լրացուցիչ օգնություն տրամադրող բանաձևին:

Իսրայելը դեմ էր բանաձևի սկզբնական դրույթներին, որոնք կոչ էին անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ՄԱԿ-ին հանձնել մարդասիրական օգնության տեղափոխող բեռնատարների ստուգումը:

«Սա մի բանաձև է, որը կնպաստի, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի կարիքավորներին: Այն հաշվի է առնում Եգիպտոսի պահանջները` հստակ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ»,- քվեարկությունից առաջ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Ամերիկացի մահմեդականները քննադատում են նախագահ Բայդենի քաղաքականությունը Գազայում
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Գազայի հատվածում իսրայելական բանակի շարունակվող գործողությունների ֆոնին` նախագահ Բայդենի խուսափողական մոտեցումը` հորդորել հրեական պետությանը հրադադար կնքել պաղեստինցների հետ` բացասական լուրջ ազդեցություն է թողնում Ամերիկայի մահմեդական համայնքի վրա, որի ներկայացուցիչները կազմակերպել են «Հեռացե՛ք Բայդենից» արշավը։

«Հայտարարում ենք, որ նախագահ Բայդենն [արդեն] պարտվել է 2024 թվականի ընտրություններում։ Որպես ամերիկացի մահմեդականներ` ամենևին էլ անզոր չենք: Մենք հզոր ենք։ Մենք ոչ միայն ունենք միջոցներ, այլ ունենք ձայներ»,- ասում է Բայդենի դեմ ուղղված արշավի կազմակերպիչ Ջեյլանի Հուսեյնը։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի արձագանքը զուսպ է. «Լսում ենք և փորձում ավելի լավ ընկալել տարբեր տեսակետները: Որևէ պետություն չպետք է ապրի այնպես, ինչպես Իսրայելը` «Համասից» բխող սպառնալիքի ներքո: Ոչ մի պետություն չպետք է նման խնդիրներ ունենա»։

Այս ամենի ֆոնին` «The New York Times»-ի հարցումը վկայում է, որ ամերիկացիների մեծամասնությունը, հատկապես` երիտասարդ ընտրողները, հավանություն չեն տալիս Բայդենի վարած քաղաքականությանը մերձավորարևելյան հակամարտության հարցում:

«Հարցումներից ստացված տվյալները ցնցող են: Նկատվում է, որ արաբական ծագմամբ ամերիկացիները, իրենց առաջադեմ համարող ընտրողները և մաշկի տարբեր գույն ունեցող [ԱՄՆ քաղաքացիները] ձգտում են հեռանալ [Բայդենից]: Այս բոլոր խմբերը դեմ են Բայդենի աջակցությանը Իսրայելին, և սա կարող է ընտրությունների ժամանակ վնաս հասցնել [Բայդենին]»,- նշում է Աարոն Դեյվիդ Միլլերը` Քարնեգի հիմնադրամից:

Ըստ հարցման, ընտրողները կարծում են նաև, որ հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփն «ավելի ճիշտ» քաղաքականություն կորդեգրի Գազայի առնչությամբ:

Այս ամենով հանդերձ` ամերիկյան հասարակությունը, ընդհանուր առմամբ, պառակտված է` մի մասը անհապաղ զինադադարի կողմնակից է, մյուսը` Իսրայելի հաղթանակի, անգամ նոր զոհերի գնով։

Երկու ճամբարն էլ ճնշում են գործադրում նախագահ Բայդենի աշխատակազմի վրա։

XS
SM
MD
LG