Մատչելի հղումներ

 
Բլինքենը վերստին Մերձավոր Արևելքում է՝ նպատակ ունենալով երկարաձգել Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարը

Բլինքենը վերստին Մերձավոր Արևելքում է՝ նպատակ ունենալով երկարաձգել Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել

Բլինքենը ժամանել է Իսրայել՝ հույս հայտնելով երկարաձգել հրադադարը, ինչը թույլ կտա շարունակել պատանադների ազատ արձակումն ու Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը: Բլինքենը հավաստիացրել է դաշնակիցներին, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունն Ուկրաինային

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է ռուսական կործանիչների ու հրետանու կողմից ուկրաինական դիրքերի ռմբակոծումը։ Ձմռանն ընդառաջ՝ ռուսական ուժերի գրոհներն արևելյան Ուկրաինայում ինտենսիվ են դարձել:

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է կասկածներին՝ արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ու ՆԱՏՕ-ական աջակցությունը շարունակվելու է․ «Բայց այսօր, այստեղ ՆԱՏՕ-ի պատասխանը հստակ է և միանշանակ՝ մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային»։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն, ակնհայտորեն ուղղված էին դաշնակիցներին, որոնց շրջանում մտահոգություն է ծագել, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշ հանրապետականներ չեն ցանկանում, որպեսզի Վաշինգտոնը շարունակի Կիևի ֆինանսավորումը: Բլինքենն ընդգծել է՝ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն է վերջերս խոսել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցության անհրաժեշտության մասին, ինչը, պետքարտուղարի խոսքով, «հուսադրող է»:

Դիտորդները, սակայն, ուշադրություն են հրավիրում՝ ԱՄՆ պետքարտուղարը չի որոշում՝ արդյո՞ք Վաշինգտոնը շարունակելու է իր աջակցությունը Կիևին։

«Այս առումով գործադիր իշխանության ներկայացուցիչ պետքարտուղար Բլինքենը շատ բան չի կարող անել: Հարցն, իրոք, գտնվում է օրենսդիր մարմնի ձեռքում»,- ասում է Մայքլ Քիմեյջը՝ Ամերիկայի կաթոլիկական համալսարանից:

«Ամերիկայի ձայնի» զրուցակցի ներկայացմամբ, այդուհանդերձ, մասնակցելով ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ ժողովներին և Իսրայել-«Համաս» հակամարտության պայմաններում՝ Բլինքենը «հզոր ուղերձ է հղում» Ուկրաինային ֆինանսավորելու առումով:

«Կարծիք կա, թե այսօր ԱՄՆ-ն կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղությամբ և սակավ է հետաքրքրված Եվրոպայով: [Բայց] մասնակցելով և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ԵԱՀԿ հանդիպումներին՝ պետքարտուղար Բլինքենը հստակ կերպով փորձում է ազդանշան տալ, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադրության ներքո պահել Եվրոպան»,- նշում է Քիմեյջը:

Բլինքենի մերձավորարևելյան այս այցը երրորդն է՝ հրեական պետության դեմ «Համասի» հարձակումից ի վեր: Էնթոնի Բլինքենի խոսքով, նպատակն է՝ երկարաձգել հրադադարը, ինչը թույլ կտա շարունակել պատանադների ազատ արձակումն ու Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը: Իսրայելում վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո, Բլինքենը մեկնել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաք, ուր հանդիպել է Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին։ Նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ:

XS
SM
MD
LG