Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի օրենքը»՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը


2023 թվականի Հայաստանի պաշտպանության «S.3000» ակտն ընդունվել է ԱՄՆ Սենատի միաձայն համաձայնությամբ:

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայաստանի անվտանգության ապահովմանը միտված «S.3000» ակտը։ Այն երկու տարի ժամկետով առաջարկում է ԱՄՆ նախագահին կասեցնել դեռ 1992 թվականին ընդունված հայտնի՝ «Ազատության աջակցության ակտի» 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքի կիրառումը, որը, փաստորեն, արվում էր Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնություն տրամադրելու համար։

Երկու կուսակցությունների աջակցությունը ստացած այդ օրինագիծը ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հաստատմանը ներկայացվել էր դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսի կողմից՝ այս սեպտեմբերի 29-ին: Օրինագիծը ուժի մեջ կմտնի Ներկայացուցիչների տան հավանությունը ստանալուց և ԱՄՆ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Նշենք, որ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը հարց է, ուղղել ԱՄՆ Պետդեպարտամենտին այն մասին թե, Հաշվի առնելով Արևմտյան որևէ հարթակում հանդիպում ունենալու Ադրբեջանի դժկամությունը, ո՞րն է Միացյալ Նահանգները համարում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հաջորդ քայլը: Հարցմանն ի պատասխան Պետդեպարտամենը ընդգծել է, երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը:

«Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար, որտեղ բոլորի իրավունքները հարգված են: Կարծում ենք՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ ձևով քննարկեն և լուծեն հարցերը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG