Մատչելի հղումներ

Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Բաքու


Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո
Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո

ԱՄՆ դեսպանությունը X հարթակի իր էջում տեղեկացրել է, որ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Բաքու, ուր հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

Դեսպանությունը շեշտել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է այս երկարամյա հակամարտության կարգավորելու համար:

Ըստ դեսպանության՝ Բոնոն Բաքվում քննարկել է ԱՄՆ աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

XS
SM
MD
LG