Մատչելի հղումներ

Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, և ամոթ է, որ Թուրքիան, որը Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրն է, նույնպես այստեղ չէ. Բորել


ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորել
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հինգշաբթի օրը հիասթափություն է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշել են չմասնակցել եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության ֆոնին։

Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, և ամոթ է, որ Թուրքիան, որը Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրն է, նույնպես այստեղ չէ»,- ասել է Բորելը` ժամանելով Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։

«Հետևաբար, մենք չենք կարողանա այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին է այն փաստը, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել շտապ լքել իրենց տները և փախչել ռազմական ուժի գործադրման ակտից»:

XS
SM
MD
LG