ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով, հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Ըստ նրա, Ալիևն ընդգծել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինելու և Վաշինգտոնն ակնկալում է, որ նա կպահի իր խոստումը։